00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրամանատարները կատարել են առավելագույն հնարավորը. Օնիկ Գասպարյան

© Sputnik / Aram Nersesyan , Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օնիկ Գասպարյանի կարծիքով` պատերազմների պատմության մեջ գոյություն չունի մի փաստ, ըստ որի` այս կամ այն զորահրամանատարը և հրամանատարը զորքերի կառավարումն իրականացրած լինի անթերի:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Պատերազմի ընթացքում բարդագույն իրավիճակում հրամանատարները կատարել են առավելագույն հնարավորը՝ հակառակորդի գերազանցող ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար: Այսօր տարածած հայտարարության մեջ նշել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը՝ անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովում ՀՀ ԶՈւ հրամանատարությանն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Պարզաբանելով հրամանատարական կազմի կողմից թուլլ տրված թերությունների ու բացթողումների վերաբերյալ վարչապետի մեղադրանքները՝ նա նշել է, որ պատերազմների պատմության մեջ գոյություն չունի որևէ արձանագրված փաստ, ըստ որի այս կամ այն զորահրամանատարը և հրամանատարը զորքերի կառավարումն իրականացրած լինի անթերի:
«Գտնում եմ, որ պատերազմի ընթացքում յուրաքանչյուր օղակի հրամանատարի գործունեությանը գնահատական տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օպերացիայի կամ մարտի ընթացքի և ելքի վրա հստակ ազդեցություն ունեցած գործոնները։ Մասնավորապես, հակամարտող կողմերի ուժերի և միջոցների քանակական և որակական հարաբերակցությունը, անձնակազմի կորուստների վերականգնման հնարավորությունները, սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութական միջոցների ծախսի և կորուստների վերականգնման հնարավորությունները, նորմատիվ-իրավական բազայի համապատասխանությունը ժամանակակից պատերազմների վարման ընթացքում զորքերի գործողություններին աջակցելու և խնդիրների կատարմանը նպաստելու առումով, պետական կառավարման համակարգի համապատասխանությունը պատերազմի վարման ընթացքում իրադրության փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու գործոնները և այլն»,– նշել է Գասպարյանը:
Ըստ նրա` շատ կարևոր է պարզել և հստակ տարանջատել թերություն և հանցանք հասկացությունները: Գասպարյանը կարծում է, որ իրավական ոչ օբյեկտիվ գնահատականները ճակատագրական նշանակություն կարող են ունենալ մեր զինված ուժերի թե գործող, և թե ապագա հրամանատարական կազմի համար:
«Այդ գնահատականներից է կախված լինելու վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մոտեցում ցուցաբերող հրամանատարներ կունենա՞նք, թե ոչ»,– նշել է նա:
Հիշեցնենք, որ 2023 թ. տարեսկզբին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախաձեռնվել են 1600 վարույթներ։ Քրեական գործերը պայմանականորեն բաժանվել են 2 մասի` սպաների և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր։ Հարցաքննվել է առնվազն 17.000 մարդ։ 70-ից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակ ունի։
Լրահոս
0