https://arm.sputniknews.ru/20230628/hhn-khist-pahanjner-e-nerkajacnum-rdic-nerkrvvogh-hacahatiki-nkatmamb-satm-61856662.html
ՀՀ–ն խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող հացահատիկի համար. ՍԱՏՄ աշխատակիցները ՌԴ–ում են
ՀՀ–ն խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող հացահատիկի համար. ՍԱՏՄ աշխատակիցները ՌԴ–ում են
Sputnik Արմենիա
Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև։ 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T11:48+0400
2023-06-28T11:48+0400
2023-06-28T14:45+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ռոսսելխոզնադզոր
հացահատիկ
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61855816_0:327:1496:1169_1920x0_80_0_0_713f692237665c553391d6b223bd93e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ–ն խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող հացահատիկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը` նշելով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը Ռուսաստանում այցելել է «Ռոսսելխոզնադզոր» և ծանոթացել ռուսական հացահատիկի` Հայաստան արտահանման ողջ գործընթացին։ «ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության տարբեր կազմակերպություններ և լաբորատորիաներ, որտեղ գնահատվում է հացահատիկի և հացահատիկի վերամշակված արտադրանքի համապատասխանությունը ներմուծման պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ:ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը «Ռոսսելխոզնադզորում» ծանոթացել է նաև կարանտինային բուսասանիտարական հսկողության և հացահատիկի որակի ու անվտանգության հսկողության ապահովման, գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ թունաքիմիկատների կիրառման լաբորատոր հսկողության համակարգերին և այլն։Հայ մասնագետները կծանոթանան նաև ռուսական ФГИС «Аргус-Фито», ФГИС «Аргус-Лаборатория», ФГИС «Аргус-Обеззараживание», ФГИС «Сатурн», ինչպես նաև ФГИС «ВетИС» համակարգերի և «Ռոսսելխոզնադզորի» արհեստական ինտելեկտի մոդելների աշխատանքի արդյունքներին:Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61855816_0:187:1496:1309_1920x0_80_0_0_af11acd1ecbc5779faf9d4b26042414b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ռոսսելխոզնադզոր, հացահատիկ, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ռոսսելխոզնադզոր, հացահատիկ, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ՀՀ–ն խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող հացահատիկի համար. ՍԱՏՄ աշխատակիցները ՌԴ–ում են
11:48 28.06.2023 (Թարմացված է: 14:45 28.06.2023) Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ–ն խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող հացահատիկի նկատմամբ։ Այս մասին
հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը` նշելով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը Ռուսաստանում այցելել է «Ռոսսելխոզնադզոր» և ծանոթացել ռուսական հացահատիկի` Հայաստան արտահանման ողջ գործընթացին։
«ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության տարբեր կազմակերպություններ և լաբորատորիաներ, որտեղ գնահատվում է հացահատիկի և հացահատիկի վերամշակված արտադրանքի համապատասխանությունը ներմուծման պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը «Ռոսսելխոզնադզորում» ծանոթացել է նաև կարանտինային բուսասանիտարական հսկողության և հացահատիկի որակի ու անվտանգության հսկողության ապահովման, գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ թունաքիմիկատների կիրառման լաբորատոր հսկողության համակարգերին և այլն։
Հայ մասնագետները կծանոթանան նաև ռուսական ФГИС «Аргус-Фито», ФГИС «Аргус-Лаборатория», ФГИС «Аргус-Обеззараживание», ФГИС «Сатурн», ինչպես նաև ФГИС «ВетИС» համակարգերի և «Ռոսսելխոզնադզորի» արհեստական ինտելեկտի մոդելների աշխատանքի արդյունքներին:
Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև։