https://arm.sputniknews.ru/20230628/gvorisic-vorvotan-nvor-tshanaparh-kkarucvi-shrjancelvov-baqvi-verahskvoghutjan-tak-gtnvvogh-taratsqy-61828073.html
Գորիսից Որոտան նոր ճանապարհ կկառուցվի՝ շրջանցելով Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքը
Գորիսից Որոտան նոր ճանապարհ կկառուցվի՝ շրջանցելով Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքը
Sputnik Արմենիա
Նախագծի իրականացումը թույլ կտա էապես կրճատել քաղաքից գյուղ տանող ճանապարհը, որը Գորիս-Կապան մայրուղուց հայկական զորքերի հետքաշումից հետո մասնակի մեկուսացման... 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T08:55+0400
2023-06-28T08:55+0400
2023-06-28T08:55+0400
ճանապարհ
գորիս
կապան
որոտան
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1e/53342409_0:21:1600:921_1920x0_80_0_0_26b3b6afbee550fa8f2f438416782ad7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները նախատեսում են նոր ճանապարհ կառուցել՝ Գորիսից դեպի Սյունիքի Խոտ-Որոտան հատվածը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Ինչ վերաբերում է Խոտ-Որոտան ճանապարհի 10 կիլոմետրանոց կառուցվող հատվածին, մոտ 8 կմ-ի վերակառուցումը նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։«Նշված ճանապարհի 2 կմ հատվածի հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ընթացիկ տարում կապահովվի նաև այդ 2 կմ երկարությամբ տեղամասի անցանելիությունը»,-նշել են գերատեսչությունում։ Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտվել ենԲացի այդ, մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ճանապարհային աշխատանքներ իրականացնել նաև Որոտան-Շուռնուխ հատվածում, որտեղ ճանապարհի մի փոքր հատվածը, ըստ որոշ քարտեզների, անցնում է Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այնտեղ նույնպես պետք է շրջանցիկ ճանապարհ հայտնվի։Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները փակել էին Գորիս-Կապան մայրուղին: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող գործնականում միակ ճանապարհը։Սակայն Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է տեղի ունեցել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։ Մանրամասներին և տեղանքի լուսանկարներին կարող եք ծանոթանալ մեր նախորդ հոդվածում:
գորիս
կապան
որոտան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1e/53342409_180:0:1600:1065_1920x0_80_0_0_acd99e1cfa0a0ba5b9e83a6b0ce4eb77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, գորիս, կապան, որոտան, ադրբեջան, հայաստան
ճանապարհ, գորիս, կապան, որոտան, ադրբեջան, հայաստան
Գորիսից Որոտան նոր ճանապարհ կկառուցվի՝ շրջանցելով Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքը
Նախագծի իրականացումը թույլ կտա էապես կրճատել քաղաքից գյուղ տանող ճանապարհը, որը Գորիս-Կապան մայրուղուց հայկական զորքերի հետքաշումից հետո մասնակի մեկուսացման մեջ է հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները նախատեսում են նոր ճանապարհ կառուցել՝ Գորիսից դեպի Սյունիքի Խոտ-Որոտան հատվածը։ Այս տեղեկությունը
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Նախատեսվում է Գորիսից ճանապարհ կառուցել, որը կմիանա Խոտ-Որոտան հատվածին։ Նշված ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրվել են և պատրաստ են»,-հայտնեցին նախարարությունից։
Ինչ վերաբերում է Խոտ-Որոտան ճանապարհի 10 կիլոմետրանոց կառուցվող հատվածին, մոտ 8 կմ-ի վերակառուցումը նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։
«Նշված ճանապարհի 2 կմ հատվածի հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ընթացիկ տարում կապահովվի նաև այդ 2 կմ երկարությամբ տեղամասի անցանելիությունը»,-նշել են գերատեսչությունում։
Բացի այդ, մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ճանապարհային աշխատանքներ իրականացնել նաև Որոտան-Շուռնուխ հատվածում, որտեղ ճանապարհի մի փոքր հատվածը, ըստ որոշ քարտեզների, անցնում է Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այնտեղ նույնպես պետք է շրջանցիկ ճանապարհ հայտնվի։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները
փակել էին Գորիս-Կապան մայրուղին: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող գործնականում միակ ճանապարհը։
Սակայն Խոտ-Որոտան ճանապարհին
երկու անգամ փլուզում է տեղի ունեցել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։ Մանրամասներին և տեղանքի լուսանկարներին կարող եք ծանոթանալ մեր նախորդ հոդվածում: