https://arm.sputniknews.ru/20230628/erevani-qaghaqapetarany-taratsqner-ktramadri-hajaqve-nakhadzernutjany-61869902.html
Երևանի քաղաքապետարանը տարածքներ կտրամադրի «ՀայաՔվե» նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետարանը տարածքներ կտրամադրի «ՀայաՔվե» նախաձեռնությանը
Sputnik Արմենիա
Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցի մեկական հանրային ծառայող ամեն վարչական շրջանից: 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T15:53+0400
2023-06-28T15:53+0400
2023-07-08T11:48+0400
հայաստան
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը բոլոր վարչական շրջանների նստավայրերում «ՀայաՔվե» նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ իշխանությունները խոչընդոտում են «ՀայաՔվեի» ստորագրահավաքի անցկացումը. Երևանի 12 վարչական շրջաններից Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններից ստացել են մերժման նամակներ։ Քաղաքապետարանն արձագանքել էր այս հայտարարությանը` նշելով, որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու խնդրանքով։Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցի մեկական հանրային ծառայող ամեն վարչական շրջանից:Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, երևան, երևանի քաղաքապետարան
հայաստան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, երևան, երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տարածքներ կտրամադրի «ՀայաՔվե» նախաձեռնությանը
15:53 28.06.2023 (Թարմացված է: 11:48 08.07.2023) Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցի մեկական հանրային ծառայող ամեն վարչական շրջանից:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը բոլոր վարչական շրջանների նստավայրերում «ՀայաՔվե» նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է: Տեղեկությունը
ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ իշխանությունները խոչընդոտում են «ՀայաՔվեի» ստորագրահավաքի անցկացումը. Երևանի 12 վարչական շրջաններից Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններից ստացել են մերժման նամակներ։
Քաղաքապետարանն արձագանքել էր այս հայտարարությանը` նշելով, որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու խնդրանքով։
«Այսօր Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին և տեղեկացրել, որ ՀՀ Ազգային ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է»,–գրել է Սարդարյանը։
Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցի մեկական հանրային ծառայող ամեն վարչական շրջանից:
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները
ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։