00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում զինվորների զոհվելն արժեզրկում է ԱՄՆ-ի բանակցությունները. քաղաքագետ

© Photo : press office of MFA of RAԵռակողմ բանակցություններ Վաշինգտոնում
Եռակողմ բանակցություններ Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Եռակողմ բանակցություններ Վաշինգտոնում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գարիկ Քեռյանի կարծիքով ՝ արտգործնախարարների հանդիպումից դրական արդյունքներ դժվար է ակնկալել, երբ զուգահեռաբար առաջնագծում մարդիկ են զոհվում:
Արցախում հնչող կրակոցները և հայ զինծառայողների զոհվելը ոչնչացնում են վաշինգտոնյան բանակցությունների դրական արդյունքների հնարավորությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Արցախի Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերը, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 մարդ։ Այս ամենը տեղի է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ֆոնին։
«ԱՄՆ-ի հանդիպումից կարելի էր դրական ակնկալիքներ ունենալ, եթե չլիներ Ադրբեջանի կողմից Արցախի դիրքերի գնդակոծումը, որը չորս հայ զինվորի կյանք խլեց», - ասաց Քեռյանը:
Քաղաքագետը հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարցում Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումների սկզբունքային, էական տարբերությունները։ Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային, ապա Արևմուտքը ցանկանում է հարցը փակել հիմա և առաջարկում է իրավունքների և անվտանգության ինչ–որ երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ադրբեջանի կազմում։ Սակայն արևմտյան այս մոտեցումը «ջրվում է» այսօրվա զոհերով և իրադարձություններով։
«Երբ շփման գծում սադրանքները ընթանում են նույնիսկ բանակցություններին զուգահեռ, և հայկական կողմը զոհեր է ունենում, դժվար է մտածել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ղարաբաղի բնակչությունը կունենա անվտանգության ինչ–որ կայուն երաշխիքներ»,-կարծում է փորձագետը։
Նրա խոսքով, միևնույն ժամանակ, արևմտյան քարոզչամեքենան ակտիվորեն տարածում է նաև այն դրույթը, թե իբր ամեն անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Արևմուտքի մոդերատորությամբ փորձում են պայմանագիր կնքել, նմանատիպ ընդհարումներ սահմանին հրահրում է ռուսական կողմը` այդ բանակցությունները խափանելու համար։
«Սա ամերիկյան և բրյուսելյան քաղաքական այրերին բավականին ձեռք է տալիս` Ռուսաստանին բացասական իմիջով ներկայացնելու և ՌԴ–ի ներկայությունը վարկաբեկելու առումով»,–նշում է Քեռյանը։
Այս համատեքստում փորձագետն ընդգծում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցություն է ընթանում, թե որ կողմը կդառնա բանակցությունների մոդերատորը և ում միջնորդությամբ խաղաղություն պայմանագիր կկնքվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և այդ պայմանագրի կնքումով առավելագույնս տվյալ միջնորդը իր ազդեցությունը կամրապնդի Հարավային Կովկասում։
ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին հանել խաղից․ Քիշնևի գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին
«Ամբողջ միջազգային դիվանագիտական պայքարի իմաստը, էությունը սա է։ Արևմուտքը ցանկանում է զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, և եթե նրան հաջողվի հասնել պայմանագրի ստորագրմանը իր հովանու ներքո, ապա այդ դեպքում անխուսափելի է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: Իսկ դրան կհաջորդի Հայաստանից ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը»,–ընդգծեց Քեռյանը։
Քաղաքագետի խոսքով` դժվար է մեկնաբանել, թե այժմ Վաշինգտոնում բանակցությունները ինչ ուղիով են ընթանում, քանի որ հայտնի չէ, թե ինչ փաստաթուղթ է դրված բանակցային սեղանին և որ կետերի շուրջ է անհամաձայնությունը։ Սակայն դժվար չէ կռահել, որ դրանք պտտվում են Արցախի ճակատագրի, սահմանազատման ու սահմանագծման և ապաշրջափակման դեպքում երթուղիների գործարկման շուրջ։

«Երբ Միլլերը ասում է, որ Վաշինգտոնում բանակցությունները շատ ինտենսիվ և արդյունավետ են ընթանում, անհասկանալի է, թե որ կետերի շուրջ է հաջողվել մոտեցնել կողմերի դիրքորոշումները»,–հավելեց փորձագետը։

Ըստ քաղաքագետի` Պետդեպարտամենտի ներկայացուցչի լավատեսական և պաթոսով հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, միայն քարոզչական բնույթ են կրում։
Նշենք, որ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Վաշինգտոնում մեկնարկել են նախօրեին և ընթանալու են մի քանի փուլով:
Լրահոս
0