00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ԱԺ–ն միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն

Արցախի ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Արցախի ԱԺ
Բաժանորդագրվել
Արցախի ԱԺ նախագահը մինչ հայտարարությունն ընդունելն էլ դիմեց ՄԱԿ–ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներին` Բաքվի նկատմամբ պատժամիջոց կիրառելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարություն։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մինչև հայտարարությունն ընդունելը ելույթով հանդես եկավ և շեշտեց, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է իրենց համար։
«Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,– ընդգծեց Թովմասյանը։
Նա նաև ընդգծեց, որ իրենք բարձր են գնահատում ԵԽԽՎ–ի` «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ–ի կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի` «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարարությունը։
Արցախի ԱԺ նախագահը նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը, մասնավորապես, ՄԱԿ–ը, ԵԱՀԿ ՄԽ–ն, պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառեն։
Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։
ՊԲ–ն նաև հայտնել է զոհված զինծառայողների անունները։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Լրահոս
0