https://arm.sputniknews.ru/20230627/zhamanakacujci-khndir-kar-pashinjany-planvov-chnakhatesvats-hop-mijvocner-dzerq-berelu-masin-61797741.html
Ժամանակացույցի խնդիր կար. Փաշինյանը` պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին
Ժամանակացույցի խնդիր կար. Փաշինյանը` պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց, որ քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ չեն կարող ամբողջը մատակարարել։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T16:05+0400
2023-06-27T16:05+0400
2023-06-27T16:31+0400
վարչապետ
հակաօդային պաշտպանություն (հօպ)
նիկոլ փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61425319_0:0:2560:1440_1920x0_80_0_0_1d26812cb739e0476693f8eb6d400b69.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանը սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանով չնախատեսված լրացուցիչ միջոցներ է ձեռք բերել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՕՊ միջոցների ձեռքբերման վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հարցին։Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ՀՀ–ին չեն պատկանել. ՓաշինյանՔանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի նիստերին, Մամիջանյանի հարցը կարդաց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը հավաքագրել է տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով վարչապետին ուղղված հարցերը։Նրա խոսքով` քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ որոշ մասը կարող են հիմա մատակարարել, իսկ մնացածը` 2025, 2026 կամ 2027 թվականներին։ Փաշինյանը վստահեցրեց` հենց այս ամենից ելնելով էլ հրատապ կերպով ՀՀ կառավարությունը մտածել է, թե որտեղից ինչ է հնարավոր ձեռք բերել։ՀՀ վարչապետը շեշտեց, որ քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ չեն կարող ամբողջը մատակարարել, մնացածն էլ մինչև 2027 թվականը հնարավոր կլինի։Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». վարչապետՀիշեցնենք, որ հունիսի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մամիջանյանը մեղադրել էր Փաշինյանին և նրա թիմին` ասելով, որ 2000 ԱԹՍ և ՀՕՊ համակարգեր պետք է գնեին, սակայն դա չէին արել։ Նա շեշտել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին որպես աջակցություն Հայաստանն անվճար 50.000 տ սպառազինություն է ստացել դաշնակցից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61425319_320:0:2240:1440_1920x0_80_0_0_5e8d46ff45d6c6c386e0f9ae0a430f8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, հակաօդային պաշտպանություն (հօպ), նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
վարչապետ, հակաօդային պաշտպանություն (հօպ), նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Ժամանակացույցի խնդիր կար. Փաշինյանը` պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին
16:05 27.06.2023 (Թարմացված է: 16:31 27.06.2023) ՀՀ վարչապետը շեշտեց, որ քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ չեն կարող ամբողջը մատակարարել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանը սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանով չնախատեսված լրացուցիչ միջոցներ է ձեռք բերել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՕՊ միջոցների ձեռքբերման վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հարցին։
Քանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի նիստերին, Մամիջանյանի հարցը կարդաց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը հավաքագրել է տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով վարչապետին ուղղված հարցերը։
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պլանում փոփոխություն չի եղել, ընդհակառակը, մենք դրանով չնախատեսված լրացուցիչ ՀՕՊ միջոցներ ենք ձեռք բերել։ Պատճառն այն է եղել, որ պլանով նախատեսված ՀՕՊ միջոցները ձեռք բերելու ժամանակացույցի հետ կապված խնդիրներ ունեինք»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ որոշ մասը կարող են հիմա մատակարարել, իսկ մնացածը` 2025, 2026 կամ 2027 թվականներին։ Փաշինյանը վստահեցրեց` հենց այս ամենից ելնելով էլ հրատապ կերպով ՀՀ կառավարությունը մտածել է, թե որտեղից ինչ է հնարավոր ձեռք բերել։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ չեն կարող ամբողջը մատակարարել, մնացածն էլ մինչև 2027 թվականը հնարավոր կլինի։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մամիջանյանը մեղադրել էր Փաշինյանին և նրա թիմին` ասելով, որ 2000 ԱԹՍ և ՀՕՊ համակարգեր պետք է գնեին, սակայն դա չէին արել։
Նա շեշտել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին որպես աջակցություն Հայաստանն անվճար 50.000 տ սպառազինություն է ստացել դաշնակցից։