00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետին պետք էր, որ մեղադրի հայկական բանակին, և դա նրան հաջողվեց. քաղտեխնոլոգ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի նիստում
Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի նիստում - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Բաժանորդագրվել
Փորձագետ Վիգեն Հակոբյանը վերլուծել է 44-օրյա պատերազմի հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ելույթը:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանձնաժողովի նիստում երկրորդ օրվա ելույթի հիմնական նպատակը սլաքները զինվորականների վրա տեղափոխելն էր, և մանիպուլյացիայի բոլոր հնարքներին տիրապետող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց: Sputnik Արմենիայի հետ զրույցումնման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Կառավարության ղեկավարը հունիսի 27-ին պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին: Նիստի մի մասը, ինչպես և նախորդ՝ հունիսի 20-ի հանդիպումը, անցկացվեց բաց ռեժիմով՝ տևելով շուրջ հինգ ժամ, որից հետո հանձնաժողովը շարունակեց աշխատանքն առանց տեսախցիկների:
Ինչ–որ հիմք է նախապատրաստում. Օհանյանը` քննիչ հանձնաժողովում Փաշինյանի բաց ելույթի մասին
Հակոբյանի խոսքով՝ ինքը ի սկզբանե համարել է, որ հանձնաժողովի նիստը բաց ռեժիմով անցկացնելը նպատակ ունի արդարացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունները և թիրախավորել բանակին ու նախկին իշխանությանը, որոնք, ըստ վարչապետի, զինված ուժերը չեն ապահովել ժամանակակից միջոցներով ու տեխնիկայով:

«Գլխավոր խնդիրն էր` փորձել բանակը դարձնել հիմնական մեղավորը, մնացածը տեխնիկայի հարց է` մանավանդ Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Ամեն դեպքում, նա մանիպուլյացիայի բավականին լուրջ վարպետ է և տիրապետում է այդ արվեստի բոլոր մանրամասներին թե՛ հռետորաբանության, և թե՛ տեխնիկայի տեսանկյունից։ Այս առումով` այն, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր, ընդամենը նրա ծրագրի դետալային իրականացումն էր»,–ասաց փորձագետը։

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել էր, որ դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ գեներալիտետն իրեն հավաստիացրել է, որ լայնածավալ պատերազմի դեպքում թեև բանակի համար դժվար է լինելու, բայց այն իր առջև դրված խնդիրը կատարելու է։
ՀՀ վարչապետի քննադատության ևս մեկ թիրախ, ճիշտ է ՝ փոքր - ինչ քողարկված ձևով, Հայաստանի դաշնակիցներն են դարձել։
«Երբ ասվում է, որ եղել են մի շարք սպառազինությունների կիրառման սահմանափակումներ, պետք է հասկանալ ասվածի ենթատեքստը։ Հայկական բանակի սպառազինությունների գերակշիռ մասը խորհրդային/ռուսական արտադրության է, և, ամենայն հավանականությամբ, հենց Ռուսաստանի վրա են ուղղված սլաքները, որը, իբր, սահմանափակել է մի շարք միջոցների կիրառումը: Կարծում եմ՝ Փաշինյանն առաջին հերթին նկատի ուներ «Իսկանդերները»», - ենթադրում է Հակոբյանը։
Այնուամենայնիվ, քաղտեխնոլոգը Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները համարում է մեկը մյուսի կրկնություն, և այսօր էլ քննիչ հանձնաժողովում զինված ուժերին թիրախավորած ելույթներում, ըստ նրա, որևէ նոր բան չկար։

«Ինձ համար ամենաանսպասելին իր ելույթում այն հայտարարությունն էր, որ ինքը կասկածներ է ունեցել, թե իրեն իշխանությունը հանձնում են, որովհետև տարածքներ հանձնելու ժամանակն էր գալիս։ Սա շատ թափանցիկ ակնարկ էր, ըստ էության` փորձ էր հասկացնելու, թե իբր իր «գրպանն են գցել» այս ամենը։ Սա նույն թեզն է, որ իբր նախկինները ամեն ինչ ստորագրել էին, ամեն ինչ տվել էին, ամեն ինչ որոշվել էր մինչ իր ղեկավարման ժամանակը, իսկ երբ ինքը եկավ, խեղճ տղա էր, ամեն ինչ իր գրպանը գցեցին»,–ասաց Հակոբյանը։

Ինքը` քաղտեխնոլոգն էլ, նշում է, որ հայոց բանակի մարտունակությունը շատ հաճախ ուռճացված է ներկայացվել, իրականում այն հեռու է եղել կատարյալ լինելուց, սակայն այն իրենից որոշակի ուժ էր ներկայացնում, որի վառ ապացույցը տավուշյան էսկալացիան էր։
Սակայն այդ էսկալացիայից հետո էլ հայկական բանակի գործողությունները «տիեզերական չափերի» ուռճացվեցին` Սարդարապատի մարտերի հետ համեմատելով և շքանշաններ բաժանելով։ Նման քայլերով Փաշինյանը, փաստորեն, հասարակությանը ոչ թե նախապատրաստեց որոշակի լուծումների ու զգայուն զիջումների, այլ քարոզչական աշխատանքը տարավ այլ ուղղությամբ, որի վերջը պատերազմն էր։
«Այն քարոզչական աշխատանքը, որ տարվեց հուլիսյան դեպքերից հետո (2020-ի տավուշյան էսկալացիան,–խմբ.), ցույց էր տալիս, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը ադապտացնում է պատերազմի գաղափարին, որ ցանկացած պատերազմի պարագայում մենք հաղթող ենք լինելու։ Փաշինյանը մտադրություն էլ չուներ պայքարելու խաղաղության համար, նույնիսկ այն խաղաղության համար, որը ժառանգություն էր ստացել` լավ, թե վատ»,–նշեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով`Փաշինյանը չի հասկացել` ինչպես պահպանել խաղաղությունը, այսինքն` չի կարողացել կառուցել այնպիսի անվտանգային համակարգ, որը գոնե ժառանգություն ստացած խաղաղությունը կպահպաներ։
Ինչպե՞ս չգտնվեց 5000 զինվոր, որ պահեր Շուշին. Փաշինյանը կխոսի դռնփակ ռեժիմով
Ըստ փորձագետի` Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ստեղծել այնպիսի դիվանագիտական կառույց, որը կկարողանար դիվանագիտական մակարդակով պահպանել ՀՀ դաշնակիցներին և չավելացնել հակառակորդներին ու թշնամիներին։ Հեռու լինելով զինվորական գործից` նա չի կարողացել նաև այնպիսի կադրային քաղաքականություն վարել, որ ունենա այնպիսի զինվորական ղեկավարություն, որին ինքը կկարողանա վստահել, և որն իրեն չի խաբի։
«Այն ժամանակվա մեր բանակը զերծ էր մնում ինչ-որ գործողություններից, որովհետև դիվանագիտական լուրջ աշխատանք էր տարվում։ Իսկ բանակը, որը երկար ժամանակ մարատական մեծածավալ գործողությունների չի մասնակցում և ապրում է իր միֆերով, իր պատմությամբ ժամանակ առ ժամանակ առերեսվում է այդպիսի իրավիճակների հետ։ Դրա համար լինում են ուժեղ ղեկավարներ, որոնք սեփական բանակի մոնիթորինգը չեն իրականացնում մարտական պայմաններում, այն էլ սեփական տարածքում»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին` քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում, խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Լրահոս
0