00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը պահպանում է տեխնոլոգիական առաջատարի դիրքը

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցԿրոնշտատում ներկայացված նավեր
Կրոնշտատում ներկայացված նավեր - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Կրոնշտատում ներկայացված նավեր
Բաժանորդագրվել
Կրոնշտադտում բացված միջազգային ռազմածովային ցուցադրությունն ապացուցեց, որ Ռուսաստանի պաշտպանական և արդյունաբերական համալիրը լիովին հարմարվել է երկարատև պատժամիջոցների փոթորկի պայմաններին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

XI միջազգային ռազմածովային ցուցադրությունն (ՄՌԾՑ-2023) անցկացվեց հունիսի 21-25-ը Կրոնշտադտում: Մասնակցեցին ավելի քան 250 առաջատար ռուսական և արտասահմանյան ընկերություններ, որոնց թվում էին աշխարհահռչակ «Ալմազ–Անթեյ», «Ռոստեխ», «Ռոսատոմ» կոնցեռնները, «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան, «Յարոսլավլի նավաշինական գործարանը», «BrahMos Aerospace»-ը։ Ցուցադրությունը միավորել էր Ռուսաստանի ռազմածովային ուժերի և պետական կառույցների ներկայացուցիչներին, առաջատար փորձագետներին, տարբեր երկրների խոշորագույն ձեռնարկությունների և ընկերությունների ղեկավարներին: Այցելեց 11 օտարերկրյա պատվիրակություն Ալժիրից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Զիմբաբվեից, Մյանմայից, Վիետնամից, Էրիթրեայից, Հնդկաստանից, Նամիբիայից և Մարոկկոյից:
Տաղավարներում կարելի էր տեսնել նավաշինության, զենքի, մարտական կառավարման համակարգերի, նավատորմի նավիգացիայի և կապի, ծովային ավիացիայի, նոր և հեռանկարային տեխնոլոգիաների ոլորտում ակնառու նվաճումները: Կրոնշտադտի նավահանգստում ներկայացվել էին Ռուսաստանի ռազմածովային ուժերի նորագույն ռազմանավերը։ ՄՌԾՑ-ի բիզնես ծրագրում ներառված էինչորս գիտական և տեխնիկական համաժողովներ, չորս տեխնիկական նստաշրջաններ, 12 կլոր սեղաններ, բազմաթիվ շնորհանդեսներ:
Իրանական գերձայնայինը․ «Ֆաթթահը» փոխում է ուժերի հավասարակշռությունը
Ռազմածովային վերջին սպառազինությունների և տեխնիկայի ցուցադրությունը հստակ և համոզիչ կերպով ապացուցեց, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը լիովին հարմարվել է Արևմուտքի բազմամյա պատժամիջոցներին, պահպանել է առաջատար դիրքերը աշխարհում բարձր տեխնոլոգիական զարգացումների ոլորտում և կայուն քայլերով մեծացնում է ժամանակակից ռազմանավերի արտադրության ծավալները: Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը, որը հիմնադրվել է 1990-ին, ավելի քան 200 ռազմական ձեռնարկություն ունի:
Մեծ տպավորություն թողեց Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Սև մարգարիտը»՝ «Ուֆա» նորագույն սուզանավը, որը նախատեսված է մոլորակի ցանկացած կետում թշնամու մակերեսային նավերը, սուզանավերը և ցամաքային օբյեկտները ոչնչացնելու համար։

Ի հեճուկս փոթորկի

Կրոնշտադտի ցուցահանդեսում մասնագետների հատուկ ուշադրությունը գրավեց բարձր հեռահարության (ավելի քան 280 կմ) նոր բարձր ճշգրտության հականավային X-59MK «օդ-մակերես» հրթիռը, որը ստեղծել է «Ռադուգա» կոնստրուկտորական բյուրոն: Հակառակորդի ՀՕՊ-ի համար անտեսանելի հրթիռը կարող է շարքից հանել հածանավը, էսկադրային ականակիրը կամ մինչև երեք մետր հաստությամբ առանձնապես ամուր երկաթբետոնե կոնստրուկցիաները (ցամաքում)։
«Գիդրոպրիբոր» կոնցեռնը Կրոնշտադում ցուցադրեց նոր ունիվերսալ տորպեդը։ 220 մմ տրամաչափի խելացի տորպեդը նախատեսված է նավերի և սուզանավերի խոցման համար, հարմարեցված է բոլոր կրիչներին, ներառյալ ինքնաթիռները, ուղղաթիռները և ինքնավար ծովային անօդաչու թռչող սարքերը: Այն տարբերվում է ստանդարտ տորպեդներից ընդամենը 2 մետր երկարությամբ: Ընթացքի հեռավորությունը մինչև 7 կմ է, արագությունը՝ 27 հանգույց, կիրառման խորությունը՝ մինչև 450 մետր:
Նոր ՊՊԿ-20-ը հուսալի զենք է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուների համար
Մարտական մասի զանգվածը 35 կգ է։ Համապատասխան համակարգերը թույլ են տալիս տորպեդն արդյունավետ օգտագործել Համաշխարհային օվկիանոսի ցանկացած շրջանում։
ՄՌԾԴ-2023-ում ներկայացված բարձր տեխնոլոգիական արտադրանքը թույլ է տալիս հասկանալ, թե Ռուսաստանը որքան պատասխանատվությամբ է մոտեցել զարգացման իր սեփական ուղու ընտրությանը և կորցրած իրավասությունների վերադարձին, Համաշխարհային օվկիանոսում իր 38 հազար կիլոմետր ծովային սահմանների և ազգային շահերի պաշտպանությանը:
Միավորված նավաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռախմանովը ՄՌԾՑ-2023-ի ժամանակ նշել է. «Պետք է գործել՝ հաշվի առնելով մինչև 2040-2050-ականների իրադարձությունների տեսլականը։ Ժամանակն է տասնամյակներ առաջ մտածել նավաշինարանների և մեքենաշինական գործարանների նոր հզորությունների, դրանց բեռնման մասին... Իսկ պատժամիջոցների մասին արդեն կարելի է մոռանալ»։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին։
Լրահոս
0