https://arm.sputniknews.ru/20230627/rus-pvordzagetnery-minchev-hvoktemberi-4-y-hiacats-ein-mer-banaki-martunakutjamb-pashinjan-61788381.html
Ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին մեր բանակի մարտունակությամբ. Փաշինյան
Ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին մեր բանակի մարտունակությամբ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանը որևէ առաջխաղացում չէր ունենում, մինչև չեղավ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքում։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T13:07+0400
2023-06-27T13:07+0400
2023-06-27T13:07+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բանակ
փորձագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/276/97/2769706_0:51:1000:614_1920x0_80_0_0_4e97bc957ac4c166d8876b7800f7b50c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 44– օրյա պատերազմի ընթացքում ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին հայկական բանակի մարտունակությամբ։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչ հիմնավորումներով էին ռուս փորձագետները եկել այդ եզրակացության։Նրա խոսքով` դրանից հետո տեղի ունեցավ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքում, որտեղ դիվիզիայի հրամանատարը Կարեն Առստամյանն էր։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/276/97/2769706_57:0:944:665_1920x0_80_0_0_b0c21065d0a6af6ff5403748efbd0ff2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, փորձագետ
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, փորձագետ
Ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին մեր բանակի մարտունակությամբ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանը որևէ առաջխաղացում չէր ունենում, մինչև չեղավ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 44– օրյա պատերազմի ընթացքում ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին հայկական բանակի մարտունակությամբ։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչ հիմնավորումներով էին ռուս փորձագետները եկել այդ եզրակացության։
«Այո՛, եղել է նման խոսակցություն, ես հիշում եմ։ Այդ խոսակցությունը եղել է ՊՆ բունկերում։ Խոսքը նրա մասին էր, որ մինչև այդ պահը շատ մեծ ճնշման պայմաններում Ադրբեջանը որևէ խոշոր ձեռքբերում չուներ», – ասաց վարչապետը։
Նրա խոսքով` դրանից հետո տեղի ունեցավ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքում, որտեղ դիվիզիայի հրամանատարը Կարեն Առստամյանն էր։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց`
երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ
Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին,
թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։