https://arm.sputniknews.ru/20230627/nvor-hatshni-kamrji-tak-tghamardu-di-e-hajtnabervel-61788927.html
Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Կամրջի վրա հեռախոսներ ու անձնական իրեր են եղել։ Կասկածներ կան, որ դրանք մահացածին են պատկանել։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T13:17+0400
2023-06-27T13:17+0400
2023-06-27T13:19+0400
հայաստան
դիակ
տղամարդ
կոտայք
կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/55/18045589_0:72:1367:840_1920x0_80_0_0_0f495123091855ef023371e8a0b17d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ կայքի` ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ տղամարդու դի կա։Ոստիկաններն ու պարեկները կարջի վրա հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ, իսկ կամրջի տակ` դիակ։Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկը։ Ոստիկանությունը փորձում է պարզել մահացած ինքնությունը։Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում է «Armobil Security Service» ընկերությունում. Նրա հագին այդ ընկերության տարբերանշանով վերնաշապիկ է եղել։Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Աբովյանի քննչական բաժնում։Փարաքարում 18-ամյա երիտասարդը 42-ամյա կնոջը սպանել է հեռախոսի և մեքենայի համար. ՔԿ
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/55/18045589_75:0:1290:911_1920x0_80_0_0_010d02ce3365d455a3ae08b9c2fdbc53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիակ, տղամարդ, կոտայք, կամուրջ
հայաստան, դիակ, տղամարդ, կոտայք, կամուրջ
Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
13:17 27.06.2023 (Թարմացված է: 13:19 27.06.2023) Կամրջի վրա հեռախոսներ ու անձնական իրեր են եղել։ Կասկածներ կան, որ դրանք մահացածին են պատկանել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու պարեկները կարջի վրա հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ, իսկ կամրջի տակ` դիակ։
Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, որը նշված իրերը թողել է կամրջի վրա և նետվել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկը։ Ոստիկանությունը փորձում է պարզել մահացած ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում է «Armobil Security Service» ընկերությունում. Նրա հագին այդ ընկերության տարբերանշանով վերնաշապիկ է եղել։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Աբովյանի քննչական բաժնում։