https://arm.sputniknews.ru/20230627/iranum-avazamrrik-e-mvolegnum-tuzhatsneri-tivy-gerazancel-e-1000-y-61787457.html
Իրանում ավազամրրիկ է մոլեգնում. տուժածների թիվը գերազանցել է 1000-ը
Իրանում ավազամրրիկ է մոլեգնում. տուժածների թիվը գերազանցել է 1000-ը
Sputnik Արմենիա
Իրանի նահանգի ճգնաժամային շտաբի ղեկավարի խոսքով՝ 913 մարդ ամբուլատոր բուժօգնություն է ստացել: 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T12:47+0400
2023-06-27T12:47+0400
2023-06-27T12:49+0400
իրանի իսլամական հանրապետություն
փոթորիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61786074_0:1:1600:901_1920x0_80_0_0_cea528f41beaa6d0a213d6b9f9bcf2e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում` Սիստան և Բելուջիստան նահանգում, ավազամրրիկի պատճառով ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել: Տեղեկությունը հայտնում է նահանգի ճգնաժամային շտաբի գլխավոր ղեկավար Մաջիդ Մոհեբին։«Վերջին օրերի փոթորկի պատճառով 1059 բնակիչ է տեղափոխվել հիվանդանոց», – ասել է նա:Մոհեբիի խոսքով՝ նրանցից 913-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել, 145-ը դեռ բուժկենտրոններում են:Նշենք, որ Սիստան և Բելուջիստան նահանգում քամու արագությունը հասել է 30 մ/վ-ի։Հորդառատ անձրևների պատճառով Ադանայի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութՆահանգի իշխանությունը բնակիչներին խորհուրդ է տվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել, խուսափել անկարևոր ուղևորություններից և բաց տարածքում տեղաշարժվելուց: Սա հատկապես վերաբերում է քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, երեխաներին և տարեց քաղաքացիներին: Եղանակային աղետների կառավարման կենտրոնի մասնագետների խոսքով՝ ավազամրրիկը նահանգում կշարունակվի մինչև շաբաթվա վերջ:«Տիտանիկի» անեծքը. արդյոք այն չի՞ կորցրել ուժը նաև մեր օրերում
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61786074_177:0:1600:1067_1920x0_80_0_0_631705eb3127be0152b490146cac0002.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, փոթորիկ
իրանի իսլամական հանրապետություն, փոթորիկ
Իրանում ավազամրրիկ է մոլեգնում. տուժածների թիվը գերազանցել է 1000-ը
12:47 27.06.2023 (Թարմացված է: 12:49 27.06.2023) Իրանի նահանգի ճգնաժամային շտաբի ղեկավարի խոսքով՝ 913 մարդ ամբուլատոր բուժօգնություն է ստացել:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում` Սիստան և Բելուջիստան նահանգում, ավազամրրիկի պատճառով ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել: Տեղեկությունը հայտնում է նահանգի ճգնաժամային շտաբի գլխավոր ղեկավար Մաջիդ Մոհեբին։
«Վերջին օրերի փոթորկի պատճառով 1059 բնակիչ է տեղափոխվել հիվանդանոց», – ասել է նա:
Մոհեբիի խոսքով՝ նրանցից 913-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել, 145-ը դեռ բուժկենտրոններում են:
Նշենք, որ Սիստան և Բելուջիստան նահանգում քամու արագությունը հասել է 30 մ/վ-ի։
Նահանգի իշխանությունը բնակիչներին խորհուրդ է տվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել, խուսափել անկարևոր ուղևորություններից և բաց տարածքում տեղաշարժվելուց: Սա հատկապես վերաբերում է քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, երեխաներին և տարեց քաղաքացիներին: Եղանակային աղետների կառավարման կենտրոնի մասնագետների խոսքով՝ ավազամրրիկը նահանգում կշարունակվի մինչև շաբաթվա վերջ: