00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչը դարձավ պատերազմի բռնկման պատճառ. Օսկանյանը խոսել է Փաշինյանի խնդիրների մասին

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Վարդան Օսկանյան
Բաժանորդագրվել
Օսկանյանի խոսքով` իշխանության գալուց հետո Փաշինյանի դիրքորոշումը Արցախի հարցում անորոշ և քաոսային էր և նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո չէր էլ պատկերացնում, թե ինչ պետք էր անել Արցախյան հարցում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով իր նախորդ գրառմանը։
ՀՀ նախկին արտգործնախարարը հունիսի 21-ին հայտարարել էր, որ 2018-ից ի վեր Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր, և Հայաստանի՝ դիվանագիտական և ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։
«Փաշինյանն իրոք չունի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիք ու փորձ։ Նրա կրթությունը չի վերաբերել այդ ոլորտներին, նա չի ծառայել բանակում և, բացառությամբ, խորհրդարանական մի քանի այցելությունների արտերկիր, իր ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում հատկանշական որևէ փորձ այդ ասպարեզում ձեռք չի բերել։ Սակայն Փաշինյանի խնդիրն այն է, որ նա լսող չէ, և նրա սահմանափակ գիտելիքների պատճառով նրա շփման մակերեսը իրական գիտության հետ գրեթե զրոյական էր․ նրան թվում էր, թե ինքն ամեն ինչ գիտի։ Բնականաբար, երբ մարդը շատ բան չգիտի, բայց կարծում է, որ ամեն ինչ գիտի, ձախողում է ամեն ինչ»,– գրել է Օսկանյանը։
Նա ընդգծել է, որ իշխանության գալուց հետո Փաշինյանի դիրքորոշումը Արցախի հարցում անորոշ և քաոսային էր։
«Դժբախտաբար, նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, երբեք չես կորչում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհով չի գնում»,– նշել է Օսկանյանը։
Բայցի այդ , ըստ դիվանագետի, որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձևավորվեց միտքը, որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը, թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Այս մոտեցումը, զուգորդված «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությամբ, պատերազմի բռնկման պատճառ դարձան՝ Ադրբեջանին առիթ տալով պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի և չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր»,– ընդգծել է նախկին արտգործնախարարը։
Ըստ Օսկանյանի` Փաշինյանը ռացիոնալ քաղաքական գործիչ չէր և չէր կարող լինել։ Նա բացատրել է, որ ռացիոնալ որոշում կայացնել կարողանալու համար անհրաժեշտ մի քանի պայման` նախ, որ անհատն իր էությամբ և մտածողությամբ չպետք է համակված լինի ատելությամբ, մոլեռանդությամբ, նախապաշարմունքներով և նմանատիպ այլ բարդույթներով։
«Փաշինյանի ատելությունը ներսում նախկինների, իսկ դրսում Ռուսաստանի նկատմամբ բավական էր, որ նա կորցներ ռացիոնալությունը։ Ավելին` ռացիոնալ որոշում կայացնողը չպետք է ճանաչողական պատրանքներ (cognitive illusion) ունենա։ Այո՛, ինչպես որ կա օպտիկական պատրանք (optical illusion), այնպես էլ կա ճանաչողականը»,–նշել է դիվանագետը։
Նրա խոսքով` իր լրատվական ու խմբագրական գործունեության ընթացքում Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե լրագրողի անաչառությամբ, այլ քաղաքական և ընդդիմադիր նկատառումներով՝ հետևողականորեն աղավաղելով և մանիպուլացնելով փաստերն ու իրադարձությունները և դրանով իսկ ճանաչողական պատրանքի ենթարկելով սեփական ընթերցողին։
Մինչև 2020 թ. օգոստոսը հավաստիացրել են, որ զինուժը կկատարի իր առջև դրված խնդիրը. Փաշինյան
«Վերջապես, ռացիոնալ որոշում կայացնողը պետք է հմտություն ունենա տարբերակելու իրար լրացնող, բայց իրարից խիստ տարբեր հասկացությունները, որոնց շփոթն անխուսափելիորեն հանգեցնում է ծայրահեղ վնասակար հետևանքների։ Համոզմունք և ապացույց (belief and evidence), հավանականություն և պատահականություն (probability and randomness), հարաբերակցություն և պատճառականություն (correlation and causation)․ սրանք ընդամենը մի քանիսն են այդ հասկացություններից»,– հավելել է Օսկանյանը։
Ամփոփելով իր խոսքը` դիվանագետը նշել է, որ Փաշինյանի՝ անցած հինգ տարիների գործունեությունը, հրապարակային հայտարարությունները և հատկապես գրանցած «արդյունքները» վկայում են, որ նա բացարձակապես ի վիճակի չի եղել այս տարբերակումներն անելուց։
«Նրա մոտ դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայությունը, ծրագրի չգոյությունն ու որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալությունն են մեզ հասցրել այսօրվա վիճակին»,– եզրափակել է Օսկանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ պատերազմ տանող կոնվեյերը հնարավոր էր կանգնեցնել, եթե Հայաստանը հրաժարվեր ԼՂ–ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից։
Ինչո՞ւ բանակցային գործընթացի փակուղու մասին Փաշինյանը չէր խոսում 2018-2019թթ.
Լրահոս
0