00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ–որ հիմք է նախապատրաստում. Օհանյանը` քննիչ հանձնաժողովում Փաշինյանի բաց ելույթի մասին

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Բաժանորդագրվել
Օհանյանի համոզմամբ` ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը նրա հերթական շոուն է, հանրությանը կարևոր իրադարձություններից շեղելու մանիպուլյացիա։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը չի կարող բացահայտել պատերազմի բոլոր հանգամանքները։ Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանում է պատգամավորների և հրավիրյալ անդամների հարցերին։ Հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, քանի որ չեն ցանկանում «մասնակցել այդ շոուին»։
«Քննիչ հանձնաժողովի կանոնակարգի 6–րդ կետում նշվում է, որ այն պետք է փակ, գաղտնի աշխատի։ Ինչո՞ւ մնացած բոլորը, որոնք ներկայացել են հանձնաժողովին, փակ ռեժիմով են խոսել, իսկ Նիկոլ Փաշինյանը հրապարակային է ներկայանում ու կարծես թե հերթական մամուլի ասուլիսն է տալիս»,– նկատում է Օհանյանը։
Սա, ըստ նրա, խոսում է այն մասին, որ Փաշինյանն իրեն ավելի բարձր դիրք է վերապահում ու այդպիսով ինչ–որ հիմք է նախապատրաստում` «հերթական անգամ կուլ գնալու թուրք–ադրբեջանական խաղաղասիրական տանդեմի խորամանկությանը»։
«Մինչև համաչափության սկզբունքով չձևավորվի այլընտրանքային հանձնաժողով` ԱԺ–ից դուրս, պատերազմի մասին ոչինչ էլ չի պարզվի։ Այդ հանձնաժողովը պետք է գնահատական տա և՛ ԱԺ–ին, և՛ գործադիրին, և՛ դատաիրավական համակարգին։ Մինչև հավասար ներկայություն չլինի հանձնաժողովին, ՔՊ–ականների գերակայությունը միանշանակ իրենց շահերն է առաջ տանելու։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի հերթական այդ շոուն քննիչ հանձնաժողովում նրա հերթական մանիպուլյացիան է` շեղելու հանրությանը կարևոր իրադարձություններից»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Լրահոս
0