https://arm.sputniknews.ru/20230627/inchu-banakcajin-gvortsyntaci-pakughu-masin-pashinjany-cher-khvosum-2018-2019tt-61774241.html
Ինչո՞ւ բանակցային գործընթացի փակուղու մասին Փաշինյանը չէր խոսում 2018-2019թթ.
Ինչո՞ւ բանակցային գործընթացի փակուղու մասին Փաշինյանը չէր խոսում 2018-2019թթ.
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով` միգուցե ինքը բանակցային գործընթացը նման մանրամասներով չներկայացներ էլ, եթե քննիչ հանձնաժողովի հանգամանքը չլիներ։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T10:25+0400
2023-06-27T10:25+0400
2023-06-27T10:43+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բանակցություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61425319_0:0:2560:1440_1920x0_80_0_0_1d26812cb739e0476693f8eb6d400b69.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Բանակցային գործընթացում առկա թնջուկային մանրամասների մասին 2018-2019թթ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խոսում, որովհետև չգիտեր, թե ինչպիսին են լինելու իր ասածի արդյունքներն ու հետևանքները։ Այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այդ մասին ասաց Փաշինյանը` պատասխանելով հանձնաժողովի մշակած հարցերին։Նա խոստովանեց` միգուցե նման մանրամասներով բանակցային գործընթացի մասին չխոսեր էլ, եթե քննիչ հանձնաժողովը չլիներ։«Քննիչ հանձնաժողովն էր ինձ ստիպել այդ ամենն ասել»,– ասաց Փաշինյանը ու հավելեց` սա այն տեղը չէր, որ ինքը կարող էր գալ և դիվանագիտական լեզվով ասել բաներ, որ մարդիկ չհասկանային։Նա նշեց, որ 2019-ին բանակցային պրոցեսը աշխատանքային մակարդակում ինքն անվանել է պատերազմական կոնվեյեր։«Որովհետև տրամաբանությունը հետևյալն է՝ բանակցություններով տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես նույնը կստանամ պատերազմով: Իմ խնդիրն էր հասկանալ՝ ի՞նչ գործոններ կան, որ կարող են այս կոնվեյերը կանգնեցնել: Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այն կանգնեցնել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61425319_320:0:2240:1440_1920x0_80_0_0_5e8d46ff45d6c6c386e0f9ae0a430f8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակցություն, աժ (ազգային ժողով)
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակցություն, աժ (ազգային ժողով)
Ինչո՞ւ բանակցային գործընթացի փակուղու մասին Փաշինյանը չէր խոսում 2018-2019թթ.
10:25 27.06.2023 (Թարմացված է: 10:43 27.06.2023) Վարչապետի խոսքով` միգուցե ինքը բանակցային գործընթացը նման մանրամասներով չներկայացներ էլ, եթե քննիչ հանձնաժողովի հանգամանքը չլիներ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Բանակցային գործընթացում առկա թնջուկային մանրամասների մասին 2018-2019թթ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խոսում, որովհետև չգիտեր, թե ինչպիսին են լինելու իր ասածի արդյունքներն ու հետևանքները։ Այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այդ մասին ասաց Փաշինյանը` պատասխանելով հանձնաժողովի մշակած հարցերին։
««Հարցը լեգիտիմ է, իսկ ինչու 2019-ի մասին հրապարակային չի խոսվել այս ձևով: Կա հետևյալ երկու հարցերը՝ իսկ որո՞նք էին լինելու այդ ասելիքը ասելու հետևանքները, և հաջորդ հարցը՝ որն էր լինելու հաջորդ քայլը այդ ասելիքը հրապարակելուց հետո: Այդ պոտենցիալ ասելիքի ու անելիքի հետ որքանո՞վ էի ես ներդաշնակ: Մի բան է, թե որն է իրողությունը, և այլ բան է հաշտվել այդ իրողության հետ: Մի բան է խնդրի հետ առերեսվել, ուրիշ բան է այդ խնդրի հետ ներդաշնակվել: Այդ ասելիքը ասելու հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Համեյանդեպս, այդ իրողության հետ այսօր էլ ներդաշնակ չեմ, բայց ժամանակի ընթացքում եկել եմ եզրակացության, որ դրա մասին պետք է բարձրաձայնվի»,– նշեց Փաշինյանը։
Նա խոստովանեց` միգուցե նման մանրամասներով բանակցային գործընթացի մասին չխոսեր էլ, եթե քննիչ հանձնաժողովը չլիներ։
«Քննիչ հանձնաժողովն էր ինձ ստիպել այդ ամենն ասել»,– ասաց Փաշինյանը ու հավելեց` սա այն տեղը չէր, որ ինքը կարող էր գալ և դիվանագիտական լեզվով ասել բաներ, որ մարդիկ չհասկանային։
Նա նշեց, որ 2019-ին բանակցային պրոցեսը աշխատանքային մակարդակում ինքն անվանել է պատերազմական կոնվեյեր։
«Որովհետև տրամաբանությունը հետևյալն է՝ բանակցություններով տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես նույնը կստանամ պատերազմով: Իմ խնդիրն էր հասկանալ՝ ի՞նչ գործոններ կան, որ կարող են այս կոնվեյերը կանգնեցնել: Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այն կանգնեցնել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց`
երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ
Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին,
թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։