https://arm.sputniknews.ru/20230627/inch-e-handznararel-pashinjany-2020in-erb-nran-zekucel-en-hardzakman-havanakanutjan-masin-61786550.html
Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը 2020–ին, երբ նրան զեկուցել են հարձակման հավանականության մասին
Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը 2020–ին, երբ նրան զեկուցել են հարձակման հավանականության մասին
Sputnik Արմենիա
Վարչապետն անձամբ այնքան էլ համաձայն չի եղել ՀՀ ԶՈւ ԳՇ–ի և միջազգային գործընկերների գնահատականի հետ, թե պատերազմը քիչ հավանական է։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T12:26+0400
2023-06-27T12:26+0400
2023-06-27T12:32+0400
նիկոլ փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
պատերազմ
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61778085_0:0:1912:1077_1920x0_80_0_0_eaa542e180b5ba0666197fd3825a4426.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ ՀՀ միջազգային գործընկերները պատերազմը քիչ հավանական են համարում։ Այսօր Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց Փաշինյանը` պատասխանելով պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին։Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներինՔՊ–ական պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք երբ 2020թ. հետախուզության ծառայությունը զեկուցել է, որ ռադիոլոկացիոն ուղիներով խոսակցություն են որսացել` հարձակման վտանգ կա, ՀՀ ռազմավարական գործընկերոջ (ՌԴ–ի,–խմբ.) հետ այս հարցը քննարկվե՞լ է,հաշվի առնելով նաև, որ վերջինս ավելի մեծ հետախուզական ծառայություն ունի։Նա հավելեց, որ ինքն անձամբ այդ գնահատականի հետ այնքան էլ համաձայն չի եղել։ Իր հրահագն է եղել, որ զինված ուժերն ապահովի բարձր զգոնություն։«2020 թ. հուլիսին ես ՊՆ–ում ամբողջ հրամկազմի մասնակցությամբ ունեցել եմ խորհրդակցություն, հարցրել եմ` արդյոք ունեցել ենք այնպիսի ինդիկատորներ, որոնց ի հայտ գալու դեպքում մենք գնահատում ենք, որ հարձակում է տեղի ունենալու։ Ասել են, որ, այո՛, կան նման ինդիկատորներ։ Իմ հրահանգը եղել է հետևյալը, որ անկախ ամեն ինչից, եթե դրանք ի հայտ գան, բանակը պետք է սահմանված ձևով գործի»,– ասաց Փաշինյանը։Ի՞նչը դարձավ պատերազմի բռնկման պատճառ. Օսկանյանը խոսել է Փաշինյանի խնդիրների մասինՎարչապետի խոսքով` ինքը ծանոթացել էր 2016 թվականի քառօրյա պատերազմի վերլուծությանը և ըստ եզրակացության` պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ հրամանատարները տեղերում ինքնուրույն որոշումներ չեն կայացրել։ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը շեշտեց` որպես քաղաքական ղեկավար` իր համար որոշակի խնդիր է եղել` արդյոք բանակին հրահանգ տալ այս կամ այն գործողությունն անել, որովհետև դա կարող էև դառնալ սադրիչ գործողությունը, և դրա հետևանքով պատերազմ բռնկվեր։ Այնուամենայնիվ, ցանկացած պարագայում իր քաղաքական հրահանգն է եղել գործել իրավիճակին համարժեք։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61778085_242:0:1734:1119_1920x0_80_0_0_0bf0244f87d06d1fcc65e5cd9c94385f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, պատերազմ, արցախ, հայաստան
նիկոլ փաշինյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, պատերազմ, արցախ, հայաստան
Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը 2020–ին, երբ նրան զեկուցել են հարձակման հավանականության մասին
12:26 27.06.2023 (Թարմացված է: 12:32 27.06.2023) Վարչապետն անձամբ այնքան էլ համաձայն չի եղել ՀՀ ԶՈւ ԳՇ–ի և միջազգային գործընկերների գնահատականի հետ, թե պատերազմը քիչ հավանական է։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ ՀՀ միջազգային գործընկերները պատերազմը քիչ հավանական են համարում։ Այսօր Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց Փաշինյանը` պատասխանելով պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին։
ՔՊ–ական պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք երբ 2020թ. հետախուզության ծառայությունը զեկուցել է, որ ռադիոլոկացիոն ուղիներով խոսակցություն են որսացել` հարձակման վտանգ կա, ՀՀ ռազմավարական գործընկերոջ (ՌԴ–ի,–խմբ.) հետ այս հարցը քննարկվե՞լ է,հաշվի առնելով նաև, որ վերջինս ավելի մեծ հետախուզական ծառայություն ունի։
«Ես այդ մասին առանձին քննարկում չեմ ունեցել, բայց մեր միջազգային գործընկերները ևս կոչ են արել, որ ՀՀ ԶՈւ–ն կտրուկ գործություններ չիրականացնի` չեղած տեղից պատերազմ չսադրելու համար։ Ես կարծում եմ, որ ԶՈւ ԳՇ–ի ինձ տված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել»,– ասաց Փաշինյանը` պատասխանելով պատգամավորի հարցին։
Նա հավելեց, որ ինքն անձամբ այդ գնահատականի հետ այնքան էլ համաձայն չի եղել։ Իր հրահագն է եղել, որ զինված ուժերն ապահովի բարձր զգոնություն։
«2020 թ. հուլիսին ես ՊՆ–ում ամբողջ հրամկազմի մասնակցությամբ ունեցել եմ խորհրդակցություն, հարցրել եմ` արդյոք ունեցել ենք այնպիսի ինդիկատորներ, որոնց ի հայտ գալու դեպքում մենք գնահատում ենք, որ հարձակում է տեղի ունենալու։ Ասել են, որ, այո՛, կան նման ինդիկատորներ։ Իմ հրահանգը եղել է հետևյալը, որ անկախ ամեն ինչից, եթե դրանք ի հայտ գան, բանակը պետք է սահմանված ձևով գործի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` ինքը ծանոթացել էր 2016 թվականի քառօրյա պատերազմի վերլուծությանը և ըստ եզրակացության` պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ հրամանատարները տեղերում ինքնուրույն որոշումներ չեն կայացրել։
«Սա է եղել պատճառը, որ ես հուլիսին նման հրահանգ եմ տվել։ Ասել եմ` երբ որ այդ ինդիկատորները ի հայտ կգան, բոլոր կարգերով տրված է, թե ինչ պետք է բանակն անի, պետք չէ զանգել մեկին, որ պարզվի` հեռախոսն անջատած է, անհասանելի է, կամ Ա–ն Բ–ին արթնացնի, Բ–ն Գ–ին ու այդպես մինչև արթնացնեն, ամեն ինչ ավարտված լինի։ Ամեն օղակի հրամանատարի տրված է լիազորություն, թե ինչպես պետք է գործի, ինչը, այսօր տեսնում ենք, որ ցավոք, այդպես չի գործել»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը շեշտեց` որպես քաղաքական ղեկավար` իր համար որոշակի խնդիր է եղել` արդյոք բանակին հրահանգ տալ այս կամ այն գործողությունն անել, որովհետև դա կարող էև դառնալ սադրիչ գործողությունը, և դրա հետևանքով պատերազմ բռնկվեր։ Այնուամենայնիվ, ցանկացած պարագայում իր քաղաքական հրահանգն է եղել գործել իրավիճակին համարժեք։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց`
երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ
Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին,
թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։