https://arm.sputniknews.ru/20230627/hunisi-24-i-iradardzutjunneric-hetvo-rd-ishkhanutjan-dirqery-chen-sasanvel-peskvov-61792481.html
Հունիսի 24-ի իրադարձություններից հետո ՌԴ իշխանության դիրքերը չեն սասանվել. Պեսկով
Հունիսի 24-ի իրադարձություններից հետո ՌԴ իշխանության դիրքերը չեն սասանվել. Պեսկով
Sputnik Արմենիա
Պեսկովի խոսքով` այդ դատարկ քննարկումները իրականության հետ կապ չունեն։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T14:23+0400
2023-06-27T14:23+0400
2023-06-27T14:25+0400
ռուսաստան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_0:0:3186:1793_1920x0_80_0_0_05cb341b89a120d5ae5d5e370418d405.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կրեմլը համաձայն չէ, որ հունիսի 24-ի իրադարձություններից հետո իշխանության դիրքերը սասանվել են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։«Մենք համաձայն չենք։ Հիմա շատ են այդպիսի ուլտրաէմոցիոնալ հիստերիկները մասնագետների, պսևդոմասնագետների, քաղաքագետների և պսևդոքաղաքագետների շրջանում: Դա տարածվում է նաև հիստերիկ լրատվամիջոցների, ինտերնետի միջոցով: Այդ դատարկ քննարկումներն իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ասել է Պեսկովը։Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_1057dafdc051f2276a09a02770916199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դմիտրի պեսկով
Հունիսի 24-ի իրադարձություններից հետո ՌԴ իշխանության դիրքերը չեն սասանվել. Պեսկով
14:23 27.06.2023 (Թարմացված է: 14:25 27.06.2023) Պեսկովի խոսքով` այդ դատարկ քննարկումները իրականության հետ կապ չունեն։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կրեմլը համաձայն չէ, որ հունիսի 24-ի իրադարձություններից հետո իշխանության դիրքերը սասանվել են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը փոխանցում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք համաձայն չենք։ Հիմա շատ են այդպիսի ուլտրաէմոցիոնալ հիստերիկները մասնագետների, պսևդոմասնագետների, քաղաքագետների և պսևդոքաղաքագետների շրջանում: Դա տարածվում է նաև հիստերիկ լրատվամիջոցների, ինտերնետի միջոցով: Այդ դատարկ քննարկումներն իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին,
ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և
նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ
«Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։