00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքուն վտանգում է ԼՂ ժողովրդի կյանքը. ՀՀ մշտական ներկայացուցիչը` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում

© Photo : official site of MFA of RA Մհեր Մարգարյան
Մհեր Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Մհեր Մարգարյան
Բաժանորդագրվել
Մհեր Մարգարյանը նշել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին, որպեսզի Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկեն բնակչության հումանիտար, անվտանգային և մարդու իրավունքների կացությունը գնահատելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայում բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող փակման հարցը` նշելով, որ դրա պատճառով վտանգվում է անմեղ քաղաքացիների կյանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նա ելույթ է ունեցել «Պաշտպանելու պատասխանատվությունը և ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը» թեմայով քննարկմանը։
«Ապօրինի գործողությունների վերաբերյալ նշվել է, որ Ադրբեջանը չի կատարում իր իրավական պարտավորությունները և խախտում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը։ Շեշտվել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին, որպեսզի Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկեն բնակչության հումանիտար, անվտանգային և մարդու իրավունքների կացությունը գնահատելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է նաև, որ ԼՂ–ում մարդու հիմնարար իրավունքների շարունակական ոտնահարումները և միջազգային հումանիտար ներկայության մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը։ Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը կրում է գործողություններ ձեռնարկելու և ոճրագործությունները կանխարգելելու պատասխանատվություն։
Դեսպանն ընդգծել է Հայաստանի լիակատար հանձնառությունը անպատժելիությունը վերացնելու ջանքերին` ներառյալ միջազգային քրեական արդարադատության մեխանիզմների միջոցով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Լրահոս
0