Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակներ գրանցեցին Եվրոպական 3-րդ խաղերում
Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակներ գրանցեցին Եվրոպական 3-րդ խաղերում
Sputnik Արմենիա
Լեհաստանի Կրակով քաղաքում ընթացող Եվրոպական երրորդ խաղերում այսօր ուշադրության կենտրոնում է բռնցքամարտի մրցաշարը, քանի որ Հայաստանի հավաքականի կազմում ռինգ են... 27.06.2023, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Եվրոպական երրորդ խաղերում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը և Գուրգեն Մադոյանը հաղթանակի հասնելով համապատասխանաբար Մատվեյս Պրոկուդինսի և Պավել Կամանինի նկատմամբ՝ դուրս են եկել քառորդ եզրափակիչ։Բռնցքամարտի հունիսի 26-ի մրցումները շատ անհաջող էին Հայաստանի բռնցքամարտիկների համար։ Ռինգ դուրս եկած հայ վեց բռնցքամարտիկներից միայն Համբարձում Հակոբյանը հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Այսօրվա մրցումային օրն էլ մեր հավաքականը սկսեց պարտությամբ։ Կանանց 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը պարտվեց իր մեկնարկային մենամարտում և դուրս մնաց պայքարից։ Իսկ հետո Արթուր Բազեյանը ոգևորություն հաղորդեց մեր թիմին։2022 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Բազեյանը միայն երկրորդ ռաունդում միավորներ վաստակելու հնարավորություն տվեց իր մրցակից՝ լատվիացի Մատվեյս Պրոկուդինսին։ Առաջին ռաունդում Արթուրը հաղթեց 4։1 հաշվով, երկրորդում՝ 3։2, իսկ երրորդ ռաունդում բոլոր 5 մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին։Իր թիմակցի օրինակին հետևեց նաև Գուրգեն Մադոյանը, որը 71 կգ քաշային կարգում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի հասավ Էստոնիայի ներկայացուցիչ Պավել Կամանինի նկատմամբ։ Առաջին ռաունդում Մադոյանի առավելությունը ակնհայտ էր՝ 5։0։ Երկրորդում էլ Գուրգենը վստահ էր անցկացնում մենամարտը, ու նորից հաղթեց 5։0 հաշվով՝ գրեթե ապահովելով վերջնական հաղթանակը։ Չնայած երրորդ ռաունդում էլ գրանցվեց նույն հաշիվը։Այսօր երեկոյան մրցահերթում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմում ռինգ են դուրս գալու Տաթևիկ Խաչատրյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Տաթևիկը մրցելու է ադրբեջանցի Մահսատի Համզաևայի հետ, իսկ Դավիթի մրցակիցն է լինելու չեխ Մարտին Պինկը։ Հաղթանակի դեպքում երկու բռնցքամարտիկն էլ կնվաճեն քառրոդ եզրափակիչի ուղեգիր։
Լեհաստանի Կրակով քաղաքում ընթացող Եվրոպական երրորդ խաղերում այսօր ուշադրության կենտրոնում է բռնցքամարտի մրցաշարը, քանի որ Հայաստանի հավաքականի կազմում ռինգ են դուրս գալու հինգ բռնցքամարտիկներ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Եվրոպական երրորդ խաղերում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը և Գուրգեն Մադոյանը հաղթանակի հասնելով համապատասխանաբար Մատվեյս Պրոկուդինսի և Պավել Կամանինի նկատմամբ՝ դուրս են եկել քառորդ եզրափակիչ։
Բռնցքամարտի հունիսի 26-ի մրցումները շատ անհաջող էին Հայաստանի բռնցքամարտիկների համար։ Ռինգ դուրս եկած հայ վեց բռնցքամարտիկներից միայն Համբարձում Հակոբյանը հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Այսօրվա մրցումային օրն էլ մեր հավաքականը սկսեց պարտությամբ։ Կանանց 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը պարտվեց իր մեկնարկային մենամարտում և դուրս մնաց պայքարից։ Իսկ հետո Արթուր Բազեյանը ոգևորություն հաղորդեց մեր թիմին։
2022 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Բազեյանը միայն երկրորդ ռաունդում միավորներ վաստակելու հնարավորություն տվեց իր մրցակից՝ լատվիացի Մատվեյս Պրոկուդինսին։ Առաջին ռաունդում Արթուրը հաղթեց 4։1 հաշվով, երկրորդում՝ 3։2, իսկ երրորդ ռաունդում բոլոր 5 մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին։
Իր թիմակցի օրինակին հետևեց նաև Գուրգեն Մադոյանը, որը 71 կգ քաշային կարգում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի հասավ Էստոնիայի ներկայացուցիչ Պավել Կամանինի նկատմամբ։ Առաջին ռաունդում Մադոյանի առավելությունը ակնհայտ էր՝ 5։0։ Երկրորդում էլ Գուրգենը վստահ էր անցկացնում մենամարտը, ու նորից հաղթեց 5։0 հաշվով՝ գրեթե ապահովելով վերջնական հաղթանակը։ Չնայած երրորդ ռաունդում էլ գրանցվեց նույն հաշիվը։
Այսօր երեկոյան մրցահերթում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմում ռինգ են դուրս գալու Տաթևիկ Խաչատրյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Տաթևիկը մրցելու է ադրբեջանցի Մահսատի Համզաևայի հետ, իսկ Դավիթի մրցակիցն է լինելու չեխ Մարտին Պինկը։ Հաղթանակի դեպքում երկու բռնցքամարտիկն էլ կնվաճեն քառրոդ եզրափակիչի ուղեգիր։