https://arm.sputniknews.ru/20230627/amn-kanzas-nahangi-patvirakutjunn-ajcelel-en-zar-usumnakan-kentrvon-61774003.html
ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն
ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն
Sputnik Արմենիա
Բրիգադի գեներալի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T10:07+0400
2023-06-27T10:07+0400
2023-06-27T10:09+0400
հայաստան
ամն
կանզաս
գեներալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61771626_0:159:1280:880_1920x0_80_0_0_3f86897aced7b66cc732006c38a3d664.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«Հյուրերին ներկայացվել են մանրամասներ կենտրոնի պատմության, գործունեության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։Բրիգադի գեներալի Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։Նշենք, որ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ–ում է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում։Ավելի վաղ նրանք այցելել էին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ԱՄՆ–ի Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին Հայաստան են ժամանել հունիսի 22-ին Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում:Նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։
ամն
կանզաս
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61771626_0:0:1280:961_1920x0_80_0_0_b5e45cbbb23bdfa5f0f3b846a0257b87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, կանզաս, գեներալ
հայաստան, ամն, կանզաս, գեներալ
ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն
10:07 27.06.2023 (Թարմացված է: 10:09 27.06.2023) Բրիգադի գեներալի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հյուրերին ներկայացվել են մանրամասներ կենտրոնի պատմության, գործունեության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Բրիգադի գեներալի Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։
Նշենք, որ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ–ում է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում։
ԱՄՆ–ի Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին Հայաստան են ժամանել հունիսի 22-ին Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում:
Նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանի հետ, հարգանքի տուրք մատուցել
Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։