https://arm.sputniknews.ru/20230627/8-tghamard-ev-46-amja-mi-kin-hajhvojel-harvatsel-en-pareknerin-3-andzi-meghadranq-e-arajadrvel-61811231.html
8 տղամարդ և 46-ամյա մի կին հայհոյել, հարվածել են պարեկներին. 3 անձի մեղադրանք է առաջադրվել
8 տղամարդ և 46-ամյա մի կին հայհոյել, հարվածել են պարեկներին. 3 անձի մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Պարեկները կանգնեցրել են կնոջը, ինչից հետո պարզվել է, որ նրա մոտ չի եղել վարորդական իրավունքի վկայական, մեքենան տեխզննություն անցած չի եղել, ապահովագրություն չի... 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T17:50+0400
2023-06-27T17:50+0400
2023-06-27T18:03+0400
պարեկային ծառայություն
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
վարորդ
ծեծ
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/1022/51/10225180_0:98:1600:999_1920x0_80_0_0_869c6560ab71de8141c15d1b3b2f468f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի46-ամյա կին վարորդը և ևս 8 անձ միջամտել են պարեկների օրինական գործունեությանը` հայհոյել և հարվածներ հասցրել նրանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Քննությամբ պարզվել է, որ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, 2 պարեկ կանգնեցրել են «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան, վարորդին` Երևանի 46-ամյա բնակչուհուն խնդրել ներկայացնել մեքենայի տեխնիկական անձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը (ՎԻՎ)։Նշվում է, որ արձանագրություններ կազմելուց առաջ մոտեցել են ոչ սթափ վիճակում գտնվող 8 տղամարդ, հայհոյել պարեկներին, վիրավորանքներ հնչեցրել։ Երբ ծառայողները փորձել են 4 տղամարդու ձերբակալել, 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայից, հայհոյել ու հարվածել պարեկներից մեկին: Այդ ընթացքում հիշյալ պարեկին կցված տեսախցիկն անհետացել է:Հայհոյել են, կիրառվել է արցունքաբեր գազ. պարեկների և 3 քաղաքացու միջև կրկին վեճ է եղելՁեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով և 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ տղամարդկանցից երկուսին՝ խուլիգանությկան համար: 46-ամյա կնոջ և տղամարդկանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ մյուս տղամարդու նկատմամբ կիրառվել է գրավը:Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1022/51/10225180_251:0:1600:1012_1920x0_80_0_0_eb32173ddda447fd89c7fd5874b6d1d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարեկային ծառայություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, վարորդ, ծեծ, կին
պարեկային ծառայություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, վարորդ, ծեծ, կին
8 տղամարդ և 46-ամյա մի կին հայհոյել, հարվածել են պարեկներին. 3 անձի մեղադրանք է առաջադրվել
17:50 27.06.2023 (Թարմացված է: 18:03 27.06.2023) Պարեկները կանգնեցրել են կնոջը, ինչից հետո պարզվել է, որ նրա մոտ չի եղել վարորդական իրավունքի վկայական, մեքենան տեխզննություն անցած չի եղել, ապահովագրություն չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի46-ամյա կին վարորդը և ևս 8 անձ միջամտել են պարեկների օրինական գործունեությանը` հայհոյել և հարվածներ հասցրել նրանց։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, 2 պարեկ կանգնեցրել են «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան, վարորդին` Երևանի 46-ամյա բնակչուհուն խնդրել ներկայացնել մեքենայի տեխնիկական անձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը (ՎԻՎ)։
«Կինը դրանք չի ներկայացրել, չի թույլատրել նույնականացնել իրեն, անգամ անձնագիր չի ունեցել, սուտ տվյալներ է հայտնել պարեկներին։ Արդյունքում կինը թույլ է տվել նույնականացնել իրեն, ինչից հետո պարզվել է, որ վերջինս չունի ՎԻՎ, ավտոմեքենան էլ վարել է ոչ իրական հաշվառման համարանիշներով, չի եղել ԱՊՊԱ պայմանագիր, տեխզննություն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ արձանագրություններ կազմելուց առաջ մոտեցել են ոչ սթափ վիճակում գտնվող 8 տղամարդ, հայհոյել պարեկներին, վիրավորանքներ հնչեցրել։ Երբ ծառայողները փորձել են 4 տղամարդու ձերբակալել, 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայից, հայհոյել ու հարվածել պարեկներից մեկին: Այդ ընթացքում հիշյալ պարեկին կցված տեսախցիկն անհետացել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով և 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ տղամարդկանցից երկուսին՝ խուլիգանությկան համար: 46-ամյա կնոջ և տղամարդկանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ մյուս տղամարդու նկատմամբ կիրառվել է գրավը:
Նախաքննությունը շարունակվում է: