https://arm.sputniknews.ru/20230626/ushacumner-khcanumner-transpvorti-hamar-arandznacvats-gvotin-iren-chi-ardaracnum-61746779.html
Ուշացումներ, խցանումներ. տրանսպորտի համար առանձնացված գոտին իրեն չի արդարացնում
Ուշացումներ, խցանումներ. տրանսպորտի համար առանձնացված գոտին իրեն չի արդարացնում
Sputnik Արմենիա
Փորձագետի խոսքով` փորձ է արվում բարելավել հասարակական տրանսպորտի խնդիրը, բայց մյուս կողմից շատ մեծ հարված է հասցվում մնացած տրանսպորտային հոսքերին։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T23:23+0400
2023-06-26T23:23+0400
2023-06-26T23:30+0400
երևան
տրանսպորտ
ավտոբուս
ճանապարհ
երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1a/61762854_0:0:1501:844_1920x0_80_0_0_21491c2be2cfb1b983dcca85ed546918.jpg
Ուշացումներ, խցանումներ. տրանսպորտի համար առանձնացված գոտին իրեն չի արդարացնում. Վալերիկ Հարությունյան
Sputnik Արմենիա
Ուշացումներ, խցանումներ. տրանսպորտի համար առանձնացված գոտին իրեն չի արդարացնում. Վալերիկ Հարությունյան
Հասարակական տրանսպորտին հատկացված գոտին իր նպատակին չի ծառայում. ուղևորը շարունակում է կանգառում 1 ժամ սպասել երթուղայինին։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերիկ Հարությունյանը։Նշենք, որ Երևանում արդեն մի շարք փողոցներում երթևեկելի գոտի է առանձնացվել միայն հասարակական տրանսպորտի համար։ Քաղաքային իշխանությունները պնդում են, որ այդ կերպ կապահովվի հասարակական տրանսպորտի անխափան տեղաշարժը, դրանք կխուսափեն խցանումներից և վթարներից։Փորձագետն ընդհանրապես երթուղային տրանսպորտի համար առանձին գոտին համարում է հասարակության, բնակչության համար շահեկան երևույթ, քանի որ դրա միջոցով կարող է բնակչության սպասարկումը բարելավել, սակայն Երևանինը այդ դեպքը չէ։Այս դեպքում խնդրի լուծում դոցենտը համարում է տրանսպորտի քանակն ավելացնելը և երթուղային ցանցի մշակումը` ըստ ժամանակացույցի, որ ուղևորը կանգառում տեսնի` իր ավտոբուսը քանի վայրկյանից է գալու։«Այդ դեպքում երկու ձեռքով կողմ եմ, որ երթուղային տրանսպորտի համար գոտի հատկացվի։ Իսկ այժմ պետք է ասել, որ այդ առանձնացված գոտին իր նպատակին չի ծառայում»,–ասաց մեր զրուցակիցը։Հիմա առանձնացված գոտիով փողոցներում մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը ծանրաբեռնվել է, մի խաչմերուկից մյուս խաչմերուկ հեռավորությունն ընդամենը 200-400 մետր է, և այդ հեռավորության վրա վերադասավորման համար տրանսպորտային միջոցները մանևրեր են կատարում, որը և՛ բարդացնում է երթևեկությունը, և՛ դառնում է ՃՏՊ–ների պատճառ։«Ընդամենը երեք երթևեկության գոտի է` մեկը ձախ երթևեկության համար, մեկը ուղիղ, մեկն էլ երթուղայինին է տրված։ Հիմա դեռ ամառ է, բա որ դպրոցների, բուհերի դասերը սկսվեցին, պատկերացրեք` ինչ կկատարվի»,–նշեց նա։Հաջորդ թերությունը, ըստ Հարությունյանի, գծանշումներն են, որոնք Երևան քաղաքում պետք է թարմացվեն 3-6 ամիսը մեկ, սակայն թարմացվում են տարվա մեջ մեկ անգամ։ Ավտոբուսի մաշված գծանշումները ճանապարհային վթարի առիթ կարող է հանդիսանալ։Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում։ Քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներն ու կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1a/61762854_26:0:1359:1000_1920x0_80_0_0_909a62b8b110c9e90f46a703c5b47930.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, տրանսպորտ, ավտոբուս, ճանապարհ, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան, аудио, պոդկաստ
երևան, տրանսպորտ, ավտոբուս, ճանապարհ, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան, аудио, պոդկաստ
Ուշացումներ, խցանումներ. տրանսպորտի համար առանձնացված գոտին իրեն չի արդարացնում
23:23 26.06.2023 (Թարմացված է: 23:30 26.06.2023) Փորձագետի խոսքով` փորձ է արվում բարելավել հասարակական տրանսպորտի խնդիրը, բայց մյուս կողմից շատ մեծ հարված է հասցվում մնացած տրանսպորտային հոսքերին։
Հասարակական տրանսպորտին հատկացված գոտին իր նպատակին չի ծառայում. ուղևորը շարունակում է կանգառում 1 ժամ սպասել երթուղայինին։ Նման կարծիք
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերիկ Հարությունյանը։
Նշենք, որ Երևանում արդեն մի շարք փողոցներում երթևեկելի գոտի է առանձնացվել միայն հասարակական տրանսպորտի համար։
Քաղաքային իշխանությունները պնդում են, որ այդ կերպ կապահովվի հասարակական տրանսպորտի անխափան տեղաշարժը, դրանք կխուսափեն խցանումներից և վթարներից։
Փորձագետն ընդհանրապես երթուղային տրանսպորտի համար առանձին գոտին համարում է հասարակության, բնակչության համար շահեկան երևույթ, քանի որ դրա միջոցով կարող է բնակչության սպասարկումը բարելավել, սակայն Երևանինը այդ դեպքը չէ։
«Եթե մենք երթուղայինի համար առանձին գոտի ենք հատկացնում, ուրեմն նախ պետք է բավարար քանակով երթևեկելի գոտիներ ունենանք, որպեսզի մյուս տրանսպորտային հոսքերի համար խնդիրներ չստեղծենք։ Բացի այդ պետք է բարելավենք երթուղային տրանսպորտի աշխատանքը, հուշող ցուցատախտակներ պետք է լինեն կանգառներում, այլապես մարդիկ սպասում են երթուղայինին մեկ ժամ, իսկ այլ երկրներում ուշացումները տատանվում են 1-2 վայրկյանից ոչ ավելի։ Եթե ավտոբուսները համապատասխան քանակով և համապատասխան աշխատաժամանակով չեն կարողանում ապահովել, բա ինչի՞ համար են հատկացրել երթուղային տրանսպորտի գոտին»,–ասում է Հարությունյանը։
Այս դեպքում խնդրի լուծում դոցենտը համարում է տրանսպորտի քանակն ավելացնելը և երթուղային ցանցի մշակումը` ըստ ժամանակացույցի, որ ուղևորը կանգառում տեսնի` իր ավտոբուսը քանի վայրկյանից է գալու։
«Այդ դեպքում երկու ձեռքով կողմ եմ, որ երթուղային տրանսպորտի համար գոտի հատկացվի։ Իսկ այժմ պետք է ասել, որ այդ առանձնացված գոտին իր նպատակին չի ծառայում»,–ասաց մեր զրուցակիցը։
Հիմա առանձնացված գոտիով փողոցներում մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը ծանրաբեռնվել է, մի խաչմերուկից մյուս խաչմերուկ հեռավորությունն ընդամենը 200-400 մետր է, և այդ հեռավորության վրա վերադասավորման համար տրանսպորտային միջոցները մանևրեր են կատարում, որը և՛ բարդացնում է երթևեկությունը, և՛ դառնում է ՃՏՊ–ների պատճառ։
«Ընդամենը երեք երթևեկության գոտի է` մեկը ձախ երթևեկության համար, մեկը ուղիղ, մեկն էլ երթուղայինին է տրված։ Հիմա դեռ ամառ է, բա որ դպրոցների, բուհերի դասերը սկսվեցին, պատկերացրեք` ինչ կկատարվի»,–նշեց նա։
Հաջորդ թերությունը, ըստ Հարությունյանի, գծանշումներն են, որոնք Երևան քաղաքում պետք է թարմացվեն 3-6 ամիսը մեկ, սակայն թարմացվում են տարվա մեջ մեկ անգամ։ Ավտոբուսի մաշված գծանշումները ճանապարհային վթարի առիթ կարող է հանդիսանալ։
Ստեղծված խառնաշփոթ իրավիճակը փորձագետը կապում է ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետ, երբ երթևեկության կազմակերպման հետ կապ չունեցող անձինք այլ երկրների օրինակները փորձում են իրականացնել Հայաստանում` առանց լուրջ ուսումնասիրությունների և մասնագետների կարծիքը հաշվի առնելու։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ
Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում։ Քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներն ու կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը։