https://arm.sputniknews.ru/20230626/srikan-duq-eq-hajk-kvonjvorjany-sejran-ohanjanin-61716631.html
«Սրիկան դուք եք». Հայկ Կոնջորյանը` Սեյրան Օհանյանին
«Սրիկան դուք եք». Հայկ Կոնջորյանը` Սեյրան Օհանյանին
Sputnik Արմենիա
ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր պատգամավորները փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին, և լեզվակռիվ սկսվեց։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T13:10+0400
2023-06-26T13:10+0400
2023-06-26T13:19+0400
հայկ կոնջորյան
ալեն սիմոնյան
սեյրան օհանյան
վեճ
տեսանյութ
տեսանյութեր
արծվիկ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1a/61716758_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ee9a1aa98492310622ae8b0216d04902.jpg
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից անմիջապես հետո իշխանական պատգամավորների և ընդդիմության միջև սկսվեց լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։Միասնյանն իր ելույթում խոսում էր այն մասին, թե ինչու իրենք չեն մասնակցել ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին, որին հաջորդեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը։ԱԺ նիստերի դահլիճը լքելիս Ալեն Սիմոնյանը նաև գոռաց. «Քեզ նման գեներալները պարտվեցին»։Ամբոնի մոտ եկած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միացավ լեզվակռվին և դիմելով Սեյրան Օհանյանին` ասաց, «Պարոն Օհանյան, ձեզ կոռեկտ պահեք։ Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Դուք չգիտեք, որ պատգամավորի հետ դու–ով չեն խոսում։ Սուս, ձայնդ, լռի, առանց հավելյալ տվայտանքների։ Ի դեպ, մեծ մասը չլսեց, թե ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ասում եմ` սրիկան դուք եք։ Ձայնդ, պապանձվիր»։ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անմիջապես ընդմիջում հայտարարեց։ Ո՞ւր էիք դուք գեներալ–մայոր Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանը. Մինասյանը` ՔՊ–ականներինԸնդմիջումից հետո ընդդիմությունը դահլիճ չվերադարձավ։ Հայկ Կոնջորյանը, շարունակելով իր` ընդհատված ելույթը, հայտարարեց. «Ընդդիմության դատարկ աթոռների պայմաններում խոսելը նմանվում է ընդդիմության օղորմաթասին»։ Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը ԱԺ նիստին 15 րոպե ուշացումով եկավ, որ մեկ րոպե լռությամբ չհարգի ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը, Հայկ Կոնջորյանը նշեց, որ դա ոչ միայն քաղաքականապես սնանկ է, այլև մարդկայնորեն` ճղճիմ։ «Վիգեն Խաչատրյանն այսօր քաղաքկանապես ավելի ողջ է, քան դուք»,– իր ելույթը եզրափակեց նա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1a/61716758_0:0:1440:1080_1920x0_80_0_0_f0130ed4d6e2158c58af67684231daa3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ կոնջորյան, ալեն սիմոնյան, սեյրան օհանյան, վեճ, տեսանյութ, տեսանյութեր, արծվիկ մինասյան, видео
հայկ կոնջորյան, ալեն սիմոնյան, սեյրան օհանյան, վեճ, տեսանյութ, տեսանյութեր, արծվիկ մինասյան, видео
«Սրիկան դուք եք». Հայկ Կոնջորյանը` Սեյրան Օհանյանին
13:10 26.06.2023 (Թարմացված է: 13:19 26.06.2023) ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր պատգամավորները փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին, և լեզվակռիվ սկսվեց։
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից անմիջապես հետո իշխանական պատգամավորների և ընդդիմության միջև սկսվեց լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։
Միասնյանն իր ելույթում խոսում էր այն մասին, թե ինչու իրենք չեն մասնակցել ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին, որին հաջորդեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը։
Սկզբում փոխադարձ վիրավորանքներ եղան Արծվիկ Մինասյանի հետ, ապա Սիմոնյանը սկսեց պատասխանել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի` տեղից արված հայտարարություններին` ասելով. «Դուք ձեր կյանքով ու ձեր արժանապատվությամբ զբաղվեք էլի, ձեր արածներով։ Դատական նիստի ժամանակ կխոսեք այդ մասին։ Դու–ն դու ես, չհամարձակվես ԱԺ նախագահի հետ դու–ով խոսաս։ Բա դու ով ես, եթե ես ԱԺ նախագահը չեմ։ Դու ի՞նչ ես անում ստեղ. գնա տուն սարքի քեզ համար տարբեր տեղերում»։
ԱԺ նիստերի դահլիճը լքելիս Ալեն Սիմոնյանը նաև գոռաց. «Քեզ նման գեներալները պարտվեցին»։
Ամբոնի մոտ եկած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միացավ լեզվակռվին և դիմելով Սեյրան Օհանյանին` ասաց, «Պարոն Օհանյան, ձեզ կոռեկտ պահեք։ Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Դուք չգիտեք, որ պատգամավորի հետ դու–ով չեն խոսում։ Սուս, ձայնդ, լռի, առանց հավելյալ տվայտանքների։ Ի դեպ, մեծ մասը չլսեց, թե ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ասում եմ` սրիկան դուք եք։ Ձայնդ, պապանձվիր»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անմիջապես ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջումից հետո ընդդիմությունը դահլիճ չվերադարձավ։ Հայկ Կոնջորյանը, շարունակելով իր` ընդհատված ելույթը, հայտարարեց. «Ընդդիմության դատարկ աթոռների պայմաններում խոսելը նմանվում է ընդդիմության օղորմաթասին»։
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը ԱԺ նիստին 15 րոպե ուշացումով եկավ, որ մեկ րոպե լռությամբ չհարգի ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը, Հայկ Կոնջորյանը նշեց, որ դա ոչ միայն քաղաքականապես սնանկ է, այլև մարդկայնորեն` ճղճիմ։ «Վիգեն Խաչատրյանն այսօր քաղաքկանապես ավելի ողջ է, քան դուք»,– իր ելույթը եզրափակեց նա։