00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն հետխորհրդային տարածքում 450 նախագիծ է իրականացնում. որքա՞ն ներդրում է արվել ՀՀ–ում

© Sputnik / Asatur YesayantsԴմիտրի Վոլվաչ
Դմիտրի Վոլվաչ - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Դմիտրի Վոլվաչ
Բաժանորդագրվել
Չնայած աննախադեպ պատժամիջոցային ճնշումներին` Ռուսաստանը շարունակում է եվրասիական պետությունների ռազմավարական գործընկերը մնալ և ներդրումային նախագծերի քանակի վստահ աճ ցուցադրել։

Վադիմ Պավլով, Sputnik

Հետխորհրդային երկրների տնտեսություններն ավանդաբար փոխկապակցված են Ռուսաստանի հետ, առևտրի մեծ ծավալները, տրանսպորտային–լոգիստիկ կապը, միգրանտների դրամական փոխանցումները, համատեղ նախագծերը լուրջ ազդեցություն են ունենում մերձավոր երկրների բարեկեցության վրա։
Sputnik–ը հետխորհրդային պետությունների տնտեսությունների զարգացման հարցում Ռուսաստանի դերի մասին զրուցել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի հետ։

Որքա՞ն ներդրում է անում Ռուսաստանը

«Հիմա ռուսական բիզնեսն ընդհանուր առմամբ ավելի քան 6 տրիլիոն ռուբլու շուրջ 450 ներդրումային նախագիծ է իրականացնում մեր գործընկեր երկրների տարածքում։ Եվրասիական տարածքի երկրների հետ Ռուսաստանի համագործակցությունը վստահ աճ է ցուցադրում», – Sputnik–ի հետ զրույցում ասաց Դմիտրի Վոլվաչը։
Հայաստանում, նրա խոսքով, ռուսական ներդրումները կազմում են 148,4 մլրդ ռուբլի կամ հանրապետության տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 40%–ը։
«2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում 4,4 հազար ռուսական ընկերություն էր գործում։ Ռուսական ավելի քան 40 խոշոր ընկերություն է աշխատում հանրապետությունում։ Դրանց մի մասը խոշոր հարկատուներ են», – նշեց Դմիտրի Վոլվաչը։
Բացի այդ, ըստ նրա, 2022 թվականի սկզբի դրությամբ ՌԴ–ն ներառվել էր այն երկրների քառյակում, որոնք Ադրբեջանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալներն են ներգրավել։ Ադրբեջանում բոլոր ներդրողների թվում Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել էր 8,3%, իսկ ՌԴ–ն այդ ցուցանիշով 4-րդ տեղն էր զբաղեցրել Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից և Կիպրոսից հետո։
Ինչ է սպասում Հայաստանին և ԵԱՏՄ մյուս երկրներին առաջիկայում. Դմիտրի Վոլվաչի հարցազրույցը
«Կուտակված ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր 384,8 մլրդ ռուբլի», – ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը։
Նա ընդգծեց, որ Բելառուսի համար ՌԴ–ն ավանդաբար շարունակում է մնալ հիմնական ներդրողը։ Բելառուսի Ազգային բանկի տվյալներով` 2022 թվականի դրությամբ հանրապետության տնտեսության մեջ շուրջ 320,2 մլրդ ռուբլու ներդրում է արվել։
Ղազախստանում, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարի խոսքով, ՌԴ–ն ևս ներդրումների մասով առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում` շուրջ 296,8 մլրդ ռուբլի։
«Ռուսաստանի մասնակցությամբ ավելի քան 30 մեծ ներդրումային նախագիծ է իրականացվում, այդ թվում` մեքենաշինության, գյուղատնտեսական մեքենաշինության, երկաթուղային մեքենաշինության, ատոմային էներգետիկայի, քիմիական արդյունաբերության ոլորտներում», – ասաց նա։
Դմիտրի Վոլվաչը նշեց, որ Ղրղզստանում Ռուսաստանը մոտ 141,7 մլրդ ռուբլի է ներդրել, ինչը կազմում է երկրում ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի ավելի քան 1/3–ը։
«Նախագծեր են իրականացվում ամենատարբեր ոլորտներում` օգտակար հանածոների արդյունահանումից մինչև վերամշակող արտադրություններ և առևտուր, – պատմեց փոխնախարարը, – խոշոր նավթագազային ընկերությունները գազով են ապահովում բնակչությանն ու ձեռնարկություններին, զարգացնում լցակայանները, մեքենաներ և սարքավորումներ մատակարարում»։
Նրա խոսքով` Տաջիկստանում, Ռուսաստանը ավելի քան 107,9 մլրդ ռուբլի է ներդրել։ ՌԴ–ն Չինաստանից հետո ներդրումների թվում երկրորդ տեղն է զբաղեցնում ընդհանուր ծավալի մոտ 15% մասնաբաժնով։
Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ՏՏ մասնագետների 17%–ը. հետազոտական ծառայություն
«Ռուսական կապիտալի մասնակցությամբ հանրապետությունում 5 ռուսական դպրոց է կառուցվում առաջատար կրթական պրակտիկայի ներդրմամբ, բարձրացվում է առողջապահության մակարդակը, արդիականացվում են էլեկտրակայանները, թարմացվում արդյունաբերությունն ու ագրոարդյունաբերական համալիրը», – ասաց Վոլվաչը։
Թուրքմենստանում ներդրվել է շուրջ 107,9 մլրդ ռուբլի։ «Այժմ Թուրքմենստանում ավելի քան 20 ներդրումային նախագիծ է իրականացվում», – նշել է նա։
Ուզբեկստանում ներդրվել է ավելի քան 280 մլրդ ռուբլի։ «Շարունակում ենք ընդլայնել համատեղ նախագծերի թիվը, – շարունակեց Վոլվաչը։ – 2022 թվականին ընկերությունները տեղեկացրել են ավտոմոբիլային արդյունաբերության, հեռահաղորդակցությունների և գյուղատնտեսության ոլորտներում 19 նախագծերի մշակման մեկնարկի մասին»։
Նրա խոսքով` Ուզբեկստանում ռուսական կապիտալով ավելի քան 3000 ընկերություն է գործում։ Դրանցից ավելի քան 700–ը ստեղծվել են անցած տարի։ Ակտիվ աշխատանքներ են շարունակվում նաև «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ նախագծի իրականացման ուղղությամբ։

Համագործակցության խորացում

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը եվրասիական տարածաշրջանի պետությունների ռազմավարական գործընկերն է, – ասաց Վոլվաչը։ – Չնայած աննախադեպ պատժամիջոցային ճնշմանը` մենք ներդրումային նախագծերի առումով քանակի վստահ աճ ենք ցուցադրում։ Ռուսաստանյան առաջատար ընկերությունները հետխորհրդային տարածքում ակտիվ համագործակցում են գործընկերների հետ և կարևոր դեր խաղում ազգային տնտեսությունների արդիականացման, նոր աշխատատեղերի ստեղծման և համագործակցային շղթաների թվաքանակի ավելացման գործում»։
ՀՀ–ն զգացել է ԵԱՏՄ-ի ազդեցությունը, բայց նոր պրոակտիվ ռազմավարություն է պետք․ ակադեմիկոս
Նախորդ տարի և այս տարվա սկզբին Ղրղզստանում, Ադրբեջանում, Իրանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը մի շարք լուրջ տնտեսական գործարար համաժողովներ է անցկացրել միջտարածաշրջանային, մերձսահմանային և գործարար համագործակցության ոլորտում։
«Այդ միջոցառումներին ավելի քան 6500 մարդ է մասնակցել։ Դրանց արդյունքներով առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության վերաբերյալ շուրջ 250 պայմանագիր և այլ փաստաթուղթ է ստորագրվել», – պատմել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը։
Նման համաժողովներն ու գիտաժողովներն ավանդաբար անցկացվում են բարձրագույն և բարձր մակարդակով, վարչապետների և պետության առաջին դեմքերի մասնակցությամբ, ինչը վկայում է փոխըմբռնման բարձր մակարդակի և գործընկեր երկրների ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ու տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների համատեղ զարգացման ուղղվածության մասին։
Ըստ նրա` նման գործնական միջոցառումները ծանրակշիռ դեր են ունենում բարեկամական երկրների հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։
«Համաժողովների և գիտաժողովների շրջանակում միջկառավարական, միջգերատեսչական, միջտարածաշրջանային փաստաթղթեր են ստորագրվում, ինչպես նաև համագործակցության մասին համաձայնագրեր են կնքվում գործարար շրջանակների և մասնագիտական գերատեսչությունների միջև։ Ստորագրվող փաստաթղթերը ոլորտային տարբեր ուղղվածություն են ունենում և ոչ միշտ են արժեքային արտահայտում ունենում, սակայն մշտապես օգնում են միջտարածաշրջանային կապերի զարգացմանը, թույլ են տալիս մեր երկրների տարածաշրջաններին ավելի մոտ լինել միմյանց», – եզրափակել է Վոլվաչը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի աշնանը Ստավրոպոլի երկրամասում (Ռուսաստան) նախատեսված է անցկացնել ռուս–ադրբեջանական 12-րդ խորհրդաժողովը, իսկ Ջալալ–Աբադ քաղաքում (Ղրղզստան)` ռուս–ղրղզական 10-րդ համաժողովը։
Լրահոս
0