00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքրամասնությունների անվտանգության ապահովումն Ադրբեջանում. թալիշների փորձը

CC BY-SA 3.0 / Yana Amelina / Alakram GummatovԱլիքրամ Հումաթով
Ալիքրամ Հումաթով - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Ալիքրամ Հումաթով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե դեռ կան անուղղելի լավատեսներ, որոնք հույս ունեն, որ ղարաբաղցիներն այնուամենայնիվ ինչ-որ կարգավիճակ կստանան Ադրբեջանի կազմում, ուզում եմ հիշեցնել իրանախոս ժողովրդի՝ թալիշների պայքարի պատմությունը, որն ընթանում էր Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ։
Առիթը կա. ուղիղ 30 տարի առաջ՝ 1993 թվականի ամռանը թալիշները Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ալիքրամ Հումաթովի գլխավորությամբ հռչակեցին Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետությունը երկրի մի շարք շրջաններում։
​Ոգևորությունը մեծ էր։ Եթե հայերը մոտ 6 դար առաջ էին կորցրել պետականությունը, ապա թալիշները մինչ այդ ընդհանրապես երբեք պետականություն չէին ունեցել։ Ավելին, ոչ ոք ստույգ չէր կարող ասել, թե քանի թալիշ է բնակվում Ադրբեջանում։ Վիճակագրությունը կարդում ես՝ ինչպես ասում են, չգիտես խնդաս, թե լաս։ 1937 թվականին Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի համաձայն՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրում էր 100 հազար թալիշ։ 1959 թվականին պաշտոնական տվյալներով գիտե՞ք քանի թալիշ էր մնացել Ադրբեջանում՝ ընդամենը 100 հոգի, 1979 թվականին թալիշներն ընդհանրապես վերացել էին, սակայն տասը տարի անց նոր մարդահամարի ժամանակ Ադրբեջանում հայտնաբերվել էր 21 հազար թալիշ։
Փոքրամասնությունների անվտանգության ապահովումն Ադրբեջանում. թալիշների փորձը
Երևի կռահում եք, թե ինչով է պայմանավորված թվերի այս կրկեսը։ Իշխանությունները թալիշներին գրանցում էին որպես ադրբեջանցի, բայց մեկ էլ կենտրոնից հրահանգ էր ստացվում՝ հոգատար լինել փոքրամասնությունների նկատմամբ։ Ու միանգամից ինչ-որ հրաշքով Ադրբեջանում հայտնվում էր մի քանի տասնյակ թալիշ։
Հայտնի է, որ ադրբեջանցի պաշտոնյաները շատ են սիրում օրուգիշեր կրկնել «ինտերնացիոնալ» հանրապետության վերաբերյալ թեզը։ Ով ով, բայց ղարաբաղցիները, որոնց Բաքուն արդեն կես տարի է թողել է առանց հոսանքի, գազի, սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, հրաշալի գիտեն, թե որքան ուրույն է «ադրբեջանական ինտերնացիոնալիզմը»։ Թալիշներն էլ գիտեն։
Խելոք մարդու հատկանիշները՝ ըստ ժողովրդի և ըստ մասնագետների
Թալիշական ազգային շարժման ղեկավարներից մեկը՝ Ֆահրադին Աբոսզոբան ժամանակին փաստել է. «Ազատությունն ու անկախությունը գեղեցիկ աչքերի համար չեն պարգևում։ Դրանք պիտի նվաճես երկարատև ու անզիջում պայքարով»։ Եվ 1993 թվականի հունիսի 21-ին 704-րդ բրիգադի թալիշ հրամանատարները հայտարարեցին, որ ստեղծվում է Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետություն, որի ղեկավարությունը հենց իրենք՝ զինվորականներն են ստանձնում։
Հիմնավորումը սա էր՝ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունները սպառնում են երկրի անվտանգությանը, Ադրբեջանը փլուզման եզրին է, իսկ հանրապետությունում անիշխանություն է տիրում։ Իսկապես, այդ վճռորոշ պահին նախագահ Աբուլֆաս Էլչիբեյը փաստորեն փախել էր և ծվարել հայրենի գյուղում։ Իսկ նրան փոխարինած Հեյդար Ալիևը, որը միանշանակ աջակցություն չուներ, սպասողական դիրքորոշում էր որդեգրել, չէր փորձում ուժ կիրառել։
Բոլորը հասկանում էին՝ թալիշների ընդվզումը ճնշելու համար պետք է ստորաբաժանումներ բերվեին ղարաբաղյան ճակատից, իսկ այնտեղ իրադրությունը առանց այն էլ գնալով վատթարանում էր, հայերը նորանոր տարածքներ ու գյուղեր էին վերցնում իրենց վերահսկողության տակ։ Ալիևը փորձում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով, բայց թալիշների ղեկավարները նորանոր պայմաններ էին առաջ քաշում։
Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահի հետ կայացած վերջին հանդիպման ժամանակ գնդապետ Ալիքրամ Հումաթովը պահանջեց ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել։ Ու երբ Հեյդար Ալիևը հարցրեց. «Բայց ձեզ ով է լիազորել նման պայմաններ առաջադրել», Ալիքրամ Հումաթովը շատ հակիրճ պատասխանեց. «Իմ լիազորությունները՝ իմ ավտոմատն է»։
Համաձայնեք՝ նույնիսկ այն հայերը, որոնք մի ժամանակ միամտաբար կարծում էին, թե միջազգային հանրությունը հաշվի կառնի մեր արդար պահանջները, արտաքին ուժերը կպաշտպանեն մեզ, ՄԱԿ-ի միջազգային դատարանը կստիպի Ադրբեջանին և այլն, հիմա արդեն համոզվել են, թե որքան ճիշտ էր թալիշ գնդապետը՝ «Կալաշնիկովն» է ծնում իրավունք։ Ամենազարմանալին մեր և թալիշների գործողությունների նմանությունն է։
Մինչ մենք տարիներ շարունակ կրկնում ու կրկնում էինք, թե մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում, հպարտանում էինք «Իսկանդերով», որն այդպես էլ ոչ մի դեր չխաղաց պատերազմի ժամանակ, ինքնաթիռներ էինք ձեքբերում, որոնք ոչ մի հրթիռ բաց չթողեցին, որովհետև հրթիռ չունեին, ադրբեջանցիները հետևողականորեն հզորացնում էին իրենց զինված ուժերը և լրջորեն պատրաստվում պատերազմին։
Սիլվիո Բեռլուսկոնին  - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Եվրոպայում առաջին մուլտիմիլիարդատեր վարչապետը. հետաքրքիր փաստեր Բեռլուսկոնիի կյանքից
Ոգևորված թալիշներն էլ այն ժամանակ բանավեճեր էին ծավալում իրենց ազգայյին դրոշի, զինանշանի և օրհներգի շուրջ, այնինչ Հեյդար Ալիևն ի վերջո որոշ ստորաբաժանումներ հանեց ղարաբաղյան ռազմաճակատից, ձերբակալեց թալիշ զինվորականներին, վերացրեց Թալիշական կուսակցությունը և դատի տվեց ինքնավարություն պահանջող գործիչներին։ Ավելի քան 30 մարդ դատապարտվեց երկարատև ազատազրկման, Ալիքրամ Հումբաթովը պիտի մահապատժի ենթարկվեր, բայց այն փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Հետո Եվրոպայի խորհրդի պահանջով նրան ներում շնորհվեց և թույլ տրվեց մեկնել Նիդեռլանդներ, որտեղ էլ նա մահացավ անցած տարի։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ադրբեջանում փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության ապահովման մասին։
Լրահոս
0