00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը «Վագների» մարտիկներին առաջարկել է պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ կամ մեկնել Բելառուս

© Sputnik / Гавриил ГригоровՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ կազմակերպելու փորձեր դատապարտված են ձախողման։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին, որոնք ճիշտ որոշում են կայացրել։ Այս մասին նա հայտարարել է ռուսական հեռուստատեսության եթերում` արտակարգ ուղերձում։
Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Վագների մարտիկների ճնշող մեծամասնությունը հայրենասերներն են, որոնք «օգտագործվել են մութ գործերի մեջ»։ Այս համատեքստում ՌԴ ղեկավարը Վագների հրամանատարներին առաջարկել է պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ կամ մեկնել Բելառուս։ Պուտինը շնորհակալություն է հայտնել այն մարտիկներին, որոնք վերջին պահին կանգ են առել և չեն գնացել արյունահեղության։

«Շնորհակալ եմ «Վագներ» խմբի այն զինվորներին ու հրամանատարներին, ովքեր չգնացին եղբայրասպան պատերազմի, կանգ առան, դուք կկարողանաք պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ ձեր սիրելիների մոտ կամ մեկնել Բելառուս»: – ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ այն խոստումը, որը տվել է վագներականներին, կկատարվի։

Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ նախագահն ասել է, որ ապստամբությունը կասեցնելու գործում որոշիչ դեր են խաղացել ռուսների հայրենասիրական տրամադրությունները, ողջ հասարակության համախմբումը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ «զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր»։
Պուտինն առանձին ընդգծել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներդրումը իրավիճակի կարգավորման գործում՝ իր երախտագիտությունը հայտնելով նրան։
«Հասարակությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները հաստատակամորեն պաշտպանեցին սահմանադրական կարգը»,- ասել է նախագահը։
Պուտինը նշել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված հերոս-օդաչուների խիզախությունն ու անձնազոհությունը փրկել են սարսափելի հետևանքներից։
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։
Լրահոս
0