https://arm.sputniknews.ru/20230626/hhi-hamar-irany-eghel-ev-mnum-e-arandznahatuk-gvortsynker-simvonjany-zvohuriin-61726528.html
ՀՀ–ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Սիմոնյանը` Զոհուրիին
ՀՀ–ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Սիմոնյանը` Զոհուրիին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների... 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T15:30+0400
2023-06-26T15:30+0400
2023-06-26T15:36+0400
աբբաս բադախշան զոհուրի
ալեն սիմոնյան
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1a/61725836_0:103:1600:1004_1920x0_80_0_0_695081704af372d46bced2cceca549b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` դիմելով Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։Իր հերթին Զոհուրին նշել է, որ Իրանն առանձնակի արժևորում է ՀՀ–ի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:Դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը և բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում Սիմոնյանն ընդգծել է, որ անցյալ տարի Իրան կատարած պաշտոնական այցից հետո սպասում է գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան։Իրանի դեսպանը ՀՀ–ից հեռանալուց առաջ այցելել է ՔԿՀանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում:Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1a/61725836_56:0:1527:1103_1920x0_80_0_0_2f329d1e9fc99f51e7f9bbfe11ad3a64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս բադախշան զոհուրի, ալեն սիմոնյան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
աբբաս բադախշան զոհուրի, ալեն սիմոնյան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
ՀՀ–ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Սիմոնյանը` Զոհուրիին
15:30 26.06.2023 (Թարմացված է: 15:36 26.06.2023) ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանն ուղված ջանքերի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` դիմելով Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է
ԱԺ լրատվական ծառայությունը։
Իր հերթին Զոհուրին նշել է, որ Իրանն առանձնակի արժևորում է ՀՀ–ի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
«Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը և խորհրդարանների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները»,–նշվում է հաղորդագրությունում:
Դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը և բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում Սիմոնյանն ընդգծել է, որ անցյալ տարի Իրան կատարած պաշտոնական այցից հետո սպասում է գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան։
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում:
Հիշեցնենք`
Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։