00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:49
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀայաՔվեն» հաղորդում է ներկայացրել ստորագրահավաքը խոչընդոտող պաշտոնյաների դեմ

© Asatur YesayantsԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Ավետիք Չալաբյան
Բաժանորդագրվել
Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ հրաժարվում են «ՀայաՔվեի» ստորագրահավաքի համար տարածք տրամադրել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իշխանությունները խոչընդոտում են «ՀայաՔվեի» ստորագրահավաքի անցկացումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը` փորձելով այս անգամ էլ խափանել ժողովրդի անխափան իրավունքը` հանրաքվեի միջոցով իրացնել իր իշխանությունը»,– ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով` անցած շաբաթվա ընթացքում Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, պաշտոնական նամակներով հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար։ Չալաբյանը շեշտեց` սա այն դեպքում, երբ տարածք տրամադրելը «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի իմպերատիվ պահանջ է, և վարչական շրջանների ղեկավարների սահմանադրական պարտականությունն է։
«Փաստորեն մի կողմից բռնապետն Ալիևը բռնանում է արցախցիների հիմնարար իրավունքների վրա, մյուս կողմից էլ նրա քաղաքակիրթ գործընկեր Փաշինյանն իր դրածոների միջոցով` Երևանի բնակիչների հիմնարար իրավունքների վրա։ Ուստի մենք գործ ունենք հայ ժողովրդի նկատմամբ թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամական գործողությունների հետ»,– հայտարարեց նախաձեռնության համակարգողը։
Նա հավելեց, որ իշխանությունները հասկացել են` ժողովուրդը պատրաստ է պայքարել այս ամենի դեմ իր քվեով, դրա համար էլ խոչընդոտներ են ստեղծում։ Շեշտեց, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն բոլոր այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք խանգարում են քաղաքացիներին իրենց սահմանադրական իրավունքը իրացնելու հարցում։
Չալաբյանը վստահ է, որ ստեղծված խոչընդոտները ի ցույց են տալիս իշխանությունների վախերը, մասնավորապես այն մտավախությունը, որ Ազգային ժողովը ևս կարող է կողմ քվեարկել նախագծին։
«Գուցե ստորագրահավաքը խոչընդոտելու դրդապատճառներից է նաև այն, որ նրանք անգամ վստահ չեն իրենց պատգամավորների քվեարկության հարցում, գուցե վախենում են, որ նրանց մի մասը ճամբարափոխ լինի և վերջապես անցնի ժողովրդի կողմը»,– նշեց Չալաբյանը։
Նա վստահեցրեց` մինչև վերջ փորձելու են պայքարել իշխանությունների դեմ օրենքով, բայց իրենց համբերությունն էլ անսպառ չէ։
Նախաձեռնության անդամները իշխանություններին կոչ են անում դադարեցնել ճնշումները, թույլ տալ, որ ստորագրահավաքն անխոչընդոտ իրականացվի։
«ՀայաՔվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Երևանի 12 վարչական շրջաններից Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններից ստացել են մերժման նամակներ։ Ստորագրահավաքի անցկացման համար տարածք տրամադրելու հարցում մերժել են նաև Դիլիջան և Սպիտակ համայնքները։
«Այս պահի դրությամբ դրական պատասխաններ ունենք Մասիս, Արարատ, Իջևան, Աշոցք, Ալավերդի, Արմավիր, Մեղրի, Չարենցավան համայնքներից»,– նշեց Պետրոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ դիմել են ԿԸՀ` որպես վերահսկողություն իրականացնող մարմնի։ Բանավոր պատասխան են ստացել, որ միջոցներ կձեռնարկեն խոչընդոտները վերացնելու համար։ «ՀայաՔվեի» նախաձեռնության անդամները պատրաստվում են այս հարցով դիմել նաև հանրապետության նախագահին` որպես Սահմանադրության երաշխավորի, նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և մի շարք միջազգային կառույցների։
Նախաձեռնության անդամները ԿԸՀ–ին նաև դիմել են` առաջարկելով վերանայել ստորագրահավաքի անցկացման համար սահմանված ժամկետն ու այն երկարացնել այնքան ժամանակով, որքան ստորագրահավաքի անցկացման համար խոչընդոտներ են եղել։
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
Լրահոս
0