https://arm.sputniknews.ru/20230626/haj-ymbishneric-3-y-durs-en-ekel-ea-i-kisaezrapakich-hajtni-e-vovqer-en-nranc-mrcakicnery-61741398.html
Հայ ըմբիշներից 3-ը դուրս են եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ. հայտնի է` ովքեր են նրանց մրցակիցները
Հայ ըմբիշներից 3-ը դուրս են եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ. հայտնի է` ովքեր են նրանց մրցակիցները
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի ըմբիշներից մեկը եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի ադրբեջանցու, մյուսը` թուրքի հետ։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T17:33+0400
2023-06-26T17:33+0400
2023-06-26T17:36+0400
հայաստան
ըմբշամարտիկ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61090237_0:0:968:544_1920x0_80_0_0_1026c9e8a3863cfeff0b1d7acbfa2b5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս եկած Հայաստանի հավաքականի 5 ըմբիշներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ։55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտելու է ադրբեջանցի Էմիր Ալիևի հետ, 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանի մրցակիցը կիսաեզրափակիչում լինելու է թուրք Ֆուրկան Էրքենը, 87 կգ քաշային կարգում Վիգեն Նազարյանը վերջին գոտեմարտը եզրափակիչից առաջ անցկացնելու է Շվեդիան ներկայացնող Համզա Սերչանլիի հետ։Այսօր գորգ դուրս եկած Վահե Հովհաննիսյանը (77կգ) և գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը պարտվել են, բայց չի բացառվում, որ նրանք սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստանան։Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցում է 10 մարզիկով` Հոմերոս Առաքելյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Յուրիկ Հովեյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Վահե Հովհաննիսյան (77 կգ), Ռուբեն Գևորգյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ), Արամայիս Հարությունյան (130 կգ):Առաջնությունը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 2-ը:10 ֆուտբոլիստ հեռանում է «Արարատից»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61090237_94:0:819:544_1920x0_80_0_0_513be69bd59bab74645dfa50df6a8c18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմբշամարտիկ, սպորտ
հայաստան, ըմբշամարտիկ, սպորտ
Հայ ըմբիշներից 3-ը դուրս են եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ. հայտնի է` ովքեր են նրանց մրցակիցները
17:33 26.06.2023 (Թարմացված է: 17:36 26.06.2023) Հայաստանի հավաքականի ըմբիշներից մեկը եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի ադրբեջանցու, մյուսը` թուրքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս եկած Հայաստանի հավաքականի 5 ըմբիշներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ։
55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտելու է ադրբեջանցի Էմիր Ալիևի հետ, 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանի մրցակիցը կիսաեզրափակիչում լինելու է թուրք Ֆուրկան Էրքենը, 87 կգ քաշային կարգում Վիգեն Նազարյանը վերջին գոտեմարտը եզրափակիչից առաջ անցկացնելու է Շվեդիան ներկայացնող Համզա Սերչանլիի հետ։
Այսօր գորգ դուրս եկած Վահե Հովհաննիսյանը (77կգ) և գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը պարտվել են, բայց չի բացառվում, որ նրանք սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստանան։
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցում է
10 մարզիկով` Հոմերոս Առաքելյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Յուրիկ Հովեյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Վահե Հովհաննիսյան (77 կգ), Ռուբեն Գևորգյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ), Արամայիս Հարությունյան (130 կգ):
Առաջնությունը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 2-ը: