https://arm.sputniknews.ru/20230626/ete-adrbejany-patrast-e-inqnakhabeutjamb-zbaghvel-hajastany-patrast-che-alen-simvonjan-61712967.html
Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան
Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանի խոսքով` եթե արձանագրված չլինի` ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովվելու, հարցը չի լուծվի։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T12:35+0400
2023-06-26T12:35+0400
2023-06-26T12:40+0400
հայաստան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781993_0:0:1600:901_1920x0_80_0_0_37fc974cac6e33221daa71b0bcb6cb10.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջն անընդունելի է, առաջին հերթին ադրբեջանական կողմին է վնաս տալիս։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Ավելի վաղ Բայրամովը հայտարարել էր, թե Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտելուն։Սա, ըստ ԱԺ նախագահի, բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու համար է։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ԼՂ հայերի իրավունքների հարցը շատ կարևոր է, որը չի կարող մոռացության մատնվել։«Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ։ Եվ մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարությանը»,–ասաց Սիմոնյանը։Ըստ նրա` եթե արձանագրված չլինի` ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովվելու, հարցը չի լուծվի։«Չգիտեմ` խաղաղության պայմանագրի մեջ այդ հարցը կներառվի, թե դա առանձին փաստաթուղթ կլինի, որովհետև կոնկրետ երաշխիքներ են պետք...»,– ընդգծեց Սիմոնյանը։Հարցին, թե Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանին պարբերաբար իրականացվող սադրանքները կարող են բերել ռազմական լայնածավալ գործողությունների, ԱԺ նախագահը պատասխանեց` կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, սակայն հայկական կողմերը պետք է մշտապես պատրաստ լինեն ամեն րոպե հարձակման, և իրենք այդ տրամաբանությամբ են աշխատում:Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։«Նոր պե՞տք է Ալիևի խոսքից հակասական տպավորություն ստեղծվի. մեկ ասում է՝ միջանցք, հետո ասում է՝ ես դա նկատի չունեմ, մի քիչ դժվար է իրեն մեկնաբանելը»,– ասաց Ալեն Սիմոնյանը:Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ֆորմատում, և Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781993_118:0:1541:1067_1920x0_80_0_0_4d4c3671167c287a2c675646725fbdf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան
Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան
12:35 26.06.2023 (Թարմացված է: 12:40 26.06.2023) Ալեն Սիմոնյանի խոսքով` եթե արձանագրված չլինի` ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովվելու, հարցը չի լուծվի։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջն անընդունելի է, առաջին հերթին ադրբեջանական կողմին է վնաս տալիս։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ Բայրամովը հայտարարել էր, թե Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտելուն։
«Նման իրողությունների դեպքում իրենք չեն լուծում այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ է դարձել։ Դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ՝ ինչ-որ փուլում իրենք դրան կգան»,- նշեց Սիմոնյանը։
Սա, ըստ ԱԺ նախագահի, բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու համար է։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ԼՂ հայերի իրավունքների հարցը շատ կարևոր է, որը չի կարող մոռացության մատնվել։
«Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ։ Եվ մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարությանը»,–ասաց Սիմոնյանը։
Ըստ նրա` եթե արձանագրված չլինի` ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովվելու, հարցը չի լուծվի։
«Չգիտեմ` խաղաղության պայմանագրի մեջ այդ հարցը կներառվի, թե դա առանձին փաստաթուղթ կլինի, որովհետև կոնկրետ երաշխիքներ են պետք...»,– ընդգծեց Սիմոնյանը։
Հարցին, թե Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանին պարբերաբար իրականացվող սադրանքները կարող են բերել ռազմական լայնածավալ գործողությունների, ԱԺ նախագահը պատասխանեց` կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, սակայն հայկական կողմերը պետք է մշտապես պատրաստ լինեն ամեն րոպե հարձակման, և իրենք այդ տրամաբանությամբ են աշխատում:
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Նոր պե՞տք է Ալիևի խոսքից հակասական տպավորություն ստեղծվի. մեկ ասում է՝ միջանցք, հետո ասում է՝ ես դա նկատի չունեմ, մի քիչ դժվար է իրեն մեկնաբանելը»,– ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց`
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ֆորմատում, և Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։