https://arm.sputniknews.ru/20230626/ekhkhv-banadzevy-dardzel-e-adrbejani-vra-tshnshum-gvortsadrelu-evs-mek-gvortsiq-rubinjan-61726186.html
ԵԽԽՎ բանաձևը դարձել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ևս մեկ գործիք. Ռուբինյան
ԵԽԽՎ բանաձևը դարձել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ևս մեկ գործիք. Ռուբինյան
Sputnik Արմենիա
Ցանկացած միջազգային փաստաթուղթ, որը Հայաստանի հետաքրքրությունների տեսանկյունից ձեռնտու է, դիվանագիտության ձեռքին լրացուցիչ հաղթաթուղթ է։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T15:23+0400
2023-06-26T15:23+0400
2023-06-26T16:52+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ռուբեն ռուբինյան
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872540_0:0:1600:901_1920x0_80_0_0_c4829a0a511be54b8ebf2eda02dfdade.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կարճաժամկետ հեռանկարում դժվար է ասել, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձևն ինչ օգուտ կբերի։ Այս մասին ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։Ռուբինյանը համոզված է` ԵԽԽՎ–ում ընդունված փաստաթուղթը Բաքվի վրա ճնշում գործադրելու ևս մեկ լծակ է տվել։ ԱԺ փոխնախագահը նշեց, որ փաստաթղթի քննարկումների ժամանակ որոշ խորհրդարանականներ նույնիսկ հարց են տվել` արդյոք Ադրբեջանը կարող է այս ամենից հետո շարունակել անդամակցությունը ԵԽ–ին։Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունիսի 22-ին քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում հստակ ասվում է, թե Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին էլ ընդունել էր «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը։ Դրանում ներառվել էին հայկական պատվիրակության առաջարկած փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872540_117:0:1540:1067_1920x0_80_0_0_138ff22ef8a5d1061593270e90379274.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ռուբեն ռուբինյան, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ռուբեն ռուբինյան, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
ԵԽԽՎ բանաձևը դարձել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ևս մեկ գործիք. Ռուբինյան
15:23 26.06.2023 (Թարմացված է: 16:52 26.06.2023) Ցանկացած միջազգային փաստաթուղթ, որը Հայաստանի հետաքրքրությունների տեսանկյունից ձեռնտու է, դիվանագիտության ձեռքին լրացուցիչ հաղթաթուղթ է։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կարճաժամկետ հեռանկարում դժվար է ասել, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձևն ինչ օգուտ կբերի։ Այս մասին ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով` միջազգային կառույցների որոշումները պետք է դիտարկել միահյուսված, քանի որ ոչ մի առանձին բանաձևով հնարավոր չէ լուծել խնդիրը։
Ռուբինյանը համոզված է` ԵԽԽՎ–ում ընդունված փաստաթուղթը Բաքվի վրա ճնշում գործադրելու ևս մեկ լծակ է տվել։ ԱԺ փոխնախագահը նշեց, որ փաստաթղթի քննարկումների ժամանակ որոշ խորհրդարանականներ նույնիսկ հարց են տվել` արդյոք Ադրբեջանը կարող է այս ամենից հետո շարունակել անդամակցությունը ԵԽ–ին։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունիսի 22-ին քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում հստակ ասվում է, թե Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։
ԵԽ խորհրդարանական վեհաժողովը
հունվարի 26-ին էլ ընդունել էր «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը։ Դրանում ներառվել էին հայկական պատվիրակության առաջարկած փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։