00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացասական ազդեցություն կունենա բոլորի վրա. ԱԺ նախագահը` ռուսաստանյան վերջին դեպքերի մասին

© Sputnik / Aram Nersesyan Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանը բազմաթիվ պայմանագրերով կապված է Ռուսաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ռուսաստանում «Վագների» շուրջը տեղի ունեցողը իրենց ներքին գործն է և այս փուլում Հայաստանին չի վերաբերում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ռուսաստանյան վերջին իրադարձություններին։
ԱԺ նախագահը չբացառեց, որ եթե իրադարձությունները շարունակվեն, ապա դրանք կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի վրա։
«Բնական է՝ բացասական անդրադարձ կլինի, որովհետև աշխարհի յուրաքանչյուր կետում անհանգիստ իրադարձությունները, հեղափոխության և ապստամբության նման իրադարձությունները դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով կապված ենք Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր պայմանագրերով»,–ասաց նա։
ԱԺ նախագահը խաղաղություն մաղթեց ռուս ժողովրդին։
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։
Լրահոս
0