00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասահմանյան ներդրումային ֆոնդերին հետաքրքրում են հայկական դրամով պարտատոմսերը. նախարար

© Sputnik / Aram NersesyanՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
Բաժանորդագրվել
Ներդրողներին գրավում են այդ պարտատոմսերի բարձր տոկոսները` հաշվի առնելով, որ ռիսկերը ընկալվում են որպես ոչ այնքան բարձր:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արտասահմանյան ներդրումային հիմնադրամները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա պարզաբանեց, որ այս դեպքում խոսքը հենց հայկական դրամով պարտատոմսերի մասին է (քանի որ արժութային պարտատոմսերը կամ եվրաբոնդերը միջազգային շուկաներում վաճառվում են արդեն 10 տարի):
Ավանդաբար դրանց գլխավոր գնորդները եղել են հայկական բանկերը, իսկ վերջին տարիներին՝ նաև կենսաթոշակային հիմնադրամները։ Երկուսի համար էլ սա այսպես ասած «օդափոխություն» է։ Բանկերը տնտեսության անորոշության պայմաններում վախենում են ռիսկային վարկեր տրամադրել, իսկ կենսաթոշակային հիմնադրամների համար սա քաղաքացիներից հարկված աճող միջոցները պահելու հեշտ տարբերակ է։
Այժմ հայկական արժույթով պետական պարտատոմսերը հետաքրքիր են դարձել նաև արտասահմանյան ներդրումային ֆոնդերի համար։ Նախարարը նշեց, որ նրանց գրավում են մի քանի գործոններ, որոնցից մեկը բարձր տոկոսներն են՝ Հայաստանի տնտեսության նկատմամբ համեմատաբար բարձր վստահության պայմաններում։
Համեմատության համար նշենք, որ հայկական պետական պարտատոմսերի մարման միջին ժամկետն այժմ կազմում է 8,6 տարի, իսկ դրանց միջին տոկոսը մայիսի վերջի դրությամբ կազմում է գրեթե 11 տոկոս: Հայկական եվրոբոնդերի տոկոսադրույքն այժմ կազմում է ընդամենը 5%, իսկ ԱՄՆ 7-ամյա գանձապետական պարտատոմսերինը՝ 3,7 - 3,8%: Բնականաբար, Հայաստանը ստիպված է հավելյալ տոկոսներ առաջարկել որպես ռիսկի պարգևավճար (որը հայկական տնտեսությունում շատ ավելի բարձր է, քան ամերիկյան տնտեսությունում)։ Ազգային արժույթով արժեթղթերի համար տոկոսները պետք է ավելացվեն։
Հարցին, թե արդյոք դոլարի ոչ այնքան շահավետ փոխարժեքը չի խանգարո՞ւմ արտասահմանյան պահանջարկին, նախարարը պատասխանեց, որ մեկ տարի առաջ, երբ այն ավելի բարձր էր, ներդրողները լավ պայմաններ ունեին գնման համար:
Նրանց մի մասն օգտվել է դրանից. եթե 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին օտարերկրյա ներդրողների ձեռքում եղել է 20 մլն դոլարից մի փոքր ավելի դրամային պարտատոմսեր, ապա 2023 թվականի ապրիլին դրանց ծավալը հասել է 146 մլն դոլարի (վերահաշվարկով)։ Համապատասխանաբար, ոչ ռեզիդենտների մասնաբաժինը դրամային պետական պարտատոմսերի գնորդների շրջանում աճել է 0,9%-ից մինչև 3,5%:
«Բացի այդ, Հայաստանի տնտեսության վիճակը գնահատվում է բավականին դրական, և կա հավանականություն, որ մեր երկրի վարկային վարկանիշը կվերանայվի դեպի լավը: Դա գրավում է ներդրողներին», - նշեց նախարարը։
Այդ պատճառով նախարարությունը դիտարկում է հետագայում ևս պետական պարտքը վերցնել ազգային արժույթով։ Մասնավորապես, եթե 2021 թվականի դեկտեմբերին պարտքի ընդհանուր կառուցվածքում դրա մասնաբաժինը 29 տոկոսից փոքր-ինչ պակաս էր, ապա 2023 թվականի ապրիլին՝ արդեն գրեթե 40 տոկոս։ Մոտ ապագայում կներդրվի պետական պարտքի ռազմավարության նորացված տարբերակը, որտեղ կհիմնավորվի, թե որքանով է նպատակահարմար այն ավելացնել։ Դա անելու համար հարկավոր է հաշվի առնել Կենտրոնական բանկի քաղաքականությունը, քանի որ պարտատոմսերի ապագա տոկոսը կախված կլինի կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքից:
Ավելացնենք, որ Fitch վարկանիշային գործակալության գնահատականներով, ազգային արժույթով երկարաժամկետ արժեթղթերի գծով Հայաստանի սուվերեն (պետական) վարկային վարկանիշը (որն ընդհանուր առմամբ համընկնում է ընդհանուր երկարաժամկետ վարկանիշի հետ) գտնվում էր BB մակարդակում (վարկանիշային սանդղակում 22-ից 13-րդ աստիճանը): 2020 թվականի հոկտեմբերին այն իջել է մեկ կետով՝ կայուն կանխատեսմամբ կազմելով B+, իսկ 2023 թվականի փետրվարին կանխատեսումը փոխվել է դրականի։
Միջազգային ֆինանսական կառույցները հայկական պետական պարտատոմսերում ներդրումներ են անում. ԿԲ
Լրահոս
0