https://arm.sputniknews.ru/20230626/arcakhi-harcvov-pashinjani-mtqern-artagrvats-en-adrbejanakan-prvopagandajic-ashvotjan-61712602.html
«Արցախի հարցով Փաշինյանի մտքերն արտագրված են ադրբեջանական պրոպագանդայից». Աշոտյան
«Արցախի հարցով Փաշինյանի մտքերն արտագրված են ադրբեջանական պրոպագանդայից». Աշոտյան
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից արդեն 2-րդ հոդվածն է գրում։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T12:29+0400
2023-06-26T12:29+0400
2023-06-26T12:33+0400
նիկոլ փաշինյան
արմեն աշոտյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42384057_0:0:1600:901_1920x0_80_0_0_2c2b1bf8fac9084c1ba815b618972570.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արցախի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքերի որոշ հատվածներ արտագրված են ադրբեջանական պրոպագանդայի էջերից։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ–ից իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Աշոտյանը մի քանի կետով դիտարկում է արել արցախյան բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերաբերյալ։Նա շեշտել է, որ Փաշինյանը պատմության դավաճռից խուսափելու համար ոչինչ չի անում, ավելին` հնչեցնում է հակահայկական գնահատականներ, որոնք Հայաստանի և Արցախի համար վատ ազդեցություն կարող են ունենալ։ Նրա խոսքով` նմանատիպ գնահատականներ չեն անցել անգամ 30 տարի Արցախի հարցով զբաղվող ադրբեջանական ղեկավարների և փորձագետների մտքով։Աշոտյանը կետերից մեկով էլ նշել է, որ կապ չունի, թե մինչև 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներ ինչ ժառանգություն են թողել Լևոն Տեր–Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա` միակ ռեալ նշանակությունն ունի բանակցային այն ժառանգությունը, որը ՀՀ ներկայիս վարչապետը ստացել է Սերժ Սարգսյանից։ՀՀԿ փոխնախագահը նաև անդրադարձ է կատարել 1993 թվականին ՄԱԿ ԱԽ–ի խորհրդի 4 բանաձևի մասին ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի գրածին և Փաշինյանի հնչեցրած մտքերին։ՀՀԿ փոխնախագահը Արցախի անկախության առաջին հանրաքվեի շուրջ Փաշինյանի շահարկումները «դատարկ» է անվանել, քանի որ չի հասկանում` եթե այդ հանրաքվեն վերջնական լուծել էր Արցախի հարցը, ապա 30 տարվա բանակցություններն ինչի՞ համար էին: Նա շեշտել է, որ Հայաստանն այն ժամանակ չուներ այն գեոպոլիտիկ ուժը, որով Ռուսաստանի նման` Ղրիմի կամ Լուգանսկի հարցով կկարողանար ասել` «Սա է և վերջ», բայց մարտի դաշտում ուժային հաղթանակից հետո խնդիրը տեղափոխել էր երկար, ինտելեկտուալ, ռազմավարական խաղի դաշտ։ Դրա վերջնական նպատակը նույնն էր` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:«1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն կատարել է իր հսկայական առաքելությունը. ա) Արցախը դարձել է միջազգային քաղաքականության, թեկուզ չճանաչված, բայց սուբյեկտ, բ) թույլ է տվել ձևավորել իշխանություն, ինքնակազմակերպվել և լինել ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է, գ) անխոցելի իրավական հիմքեր է ստեղծել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետագայում ևս առաջ մղելու համար: Պատահական չէ, որ հետխորհրդային տարածքի բոլոր կոնֆլիկտների շարքում միայն Արցախի հարցում էր ինքնորոշման իրավունքն ամրագրված միջազգային կառույցների փաստաթղթերում»,– նշել է Աշոտյանը։ Փաշինյանը դառնում է արցախահայության ցեղասպանության մեղսակից. Րաֆֆի ՀովհաննիսյանՀաջորդ դիտարկմամբ նա խոսել է «Մադրիդյան սկզբունքների» մասին և ընդգծել, որ դրանք` որպես կարգավորման հիմք, առաջ են եկել 2007 թվականի ավարտին, և ըստ ՀՀԿ փոխնախագահի` հենց այս ձևակերպումն է օգտագործում Փաշինյանը դրանից հետո եղած փաստաթղթերը և իրադարձությունները բնութագրելու համար: Աշոտյանը հիշեցրել է նաև, որ «Մադրիդյան սկզբունքների» ի հայտ գալուց հետո դրանք շարունակաբար լրամշակվել են և այնտեղ տեղ են գտել ավելի հայանպաստ ձևակերպումներ (նոր տարբերակը հրապարակվել է 2009 թ.–ին)։Խոսելով Ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական և դիվանագիտական հետևանքների մասին, նա շեշտել է, որ այս դեպքում էլ Փաշինյանի դիտարկումները ադրբեջանական քարոզչություն են: Ըստ նրա` ՀՀ վարչապետը փորձել է անտեսել 2019-ի գարնանը նրան փոխանցված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաթեթի հարցը, քանի որ ասել էր, որ դա 2018-ին ձևավորված բանակցային մոտեցումն էր:«2018-2020 թվականներին բանակի հետ կատարվածի մասին շատ չմանրամասնեմ, մասնագետներն արդեն դա արել են: Ընդամենն ընդգծեմ, որ այդ տարիներին Փաշինյանը բանակի բարեփոխումներից և արդիականացումից սարքել էր «բանանաելակային համով» «Love is» մաստակի փուչիկ, որն արյունալի ձևով պայթեց 44 օրերի ընթացքում»,– գրել է Աշոտյանը։Քաղաքական գործիչը շեշտել է` Արցախի հարցով բաց, հավասար պայմաններով և կոռեկտ բանավեճի իր բոլոր առաջարկները Նիկոլ Փաշինյանն անտեսել է՝ փոխարենը գերադասելով իրեն «մեջքից խփել»:Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Աշոտյանը հրապարակել էր իր առաջին հոդվածը։ Նա գրել էր, որ իր կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ինքնախոստովանություն է արել առ այն, որ նա պատերազմ հրահրած աշխարհաքաղաքական խաղեր է տվել ոչ միայն 44-օրյայից առաջ, այլև ընթացքում, ինչն էլ ավելի է ծանրացրել ՀՀ–ի վիճակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42384057_76:0:1500:1068_1920x0_80_0_0_7068f7e961dbd61da7048450a2923f6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան, արցախ
նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան, արցախ
«Արցախի հարցով Փաշինյանի մտքերն արտագրված են ադրբեջանական պրոպագանդայից». Աշոտյան
12:29 26.06.2023 (Թարմացված է: 12:33 26.06.2023) ՀՀԿ փոխնախագահը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից արդեն 2-րդ հոդվածն է գրում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արցախի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքերի որոշ հատվածներ արտագրված են ադրբեջանական պրոպագանդայի էջերից։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ–ից իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը մի քանի կետով դիտարկում է արել արցախյան բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերաբերյալ։
Նա շեշտել է, որ Փաշինյանը պատմության դավաճռից խուսափելու համար ոչինչ չի անում, ավելին` հնչեցնում է հակահայկական գնահատականներ, որոնք Հայաստանի և Արցախի համար վատ ազդեցություն կարող են ունենալ։ Նրա խոսքով` նմանատիպ գնահատականներ չեն անցել անգամ 30 տարի Արցախի հարցով զբաղվող ադրբեջանական ղեկավարների և փորձագետների մտքով։
Աշոտյանը կետերից մեկով էլ նշել է, որ կապ չունի, թե մինչև 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներ ինչ ժառանգություն են թողել Լևոն Տեր–Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա` միակ ռեալ նշանակությունն ունի բանակցային այն ժառանգությունը, որը ՀՀ ներկայիս վարչապետը ստացել է Սերժ Սարգսյանից։
ՀՀԿ փոխնախագահը նաև անդրադարձ է կատարել 1993 թվականին ՄԱԿ ԱԽ–ի խորհրդի 4 բանաձևի մասին ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի գրածին և Փաշինյանի հնչեցրած մտքերին։
«Հիշեցնեմ` այդ բանաձևը ոչ թե Արցախի հարցի կարգավորման (այնտեղ չկա գեթ մեկ բառ այդ մասին), այլ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին էր: Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ 1993-ից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն Արցախի հարցով ոչ մի բանաձև այլևս չէր ընդունել, քանի որ 1994-ից ստորագրվեց մայիսյան հրադադարը, և խնդրի կարգավորմամբ սկսեց զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,– գրել է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը Արցախի անկախության առաջին հանրաքվեի շուրջ Փաշինյանի շահարկումները «դատարկ» է անվանել, քանի որ չի հասկանում` եթե այդ հանրաքվեն վերջնական լուծել էր Արցախի հարցը, ապա 30 տարվա բանակցություններն ինչի՞ համար էին: Նա շեշտել է, որ Հայաստանն այն ժամանակ չուներ այն գեոպոլիտիկ ուժը, որով Ռուսաստանի նման` Ղրիմի կամ Լուգանսկի հարցով կկարողանար ասել` «Սա է և վերջ», բայց մարտի դաշտում ուժային հաղթանակից հետո խնդիրը տեղափոխել էր երկար, ինտելեկտուալ, ռազմավարական խաղի դաշտ։ Դրա վերջնական նպատակը նույնն էր` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն կատարել է իր հսկայական առաքելությունը. ա) Արցախը դարձել է միջազգային քաղաքականության, թեկուզ չճանաչված, բայց սուբյեկտ, բ) թույլ է տվել ձևավորել իշխանություն, ինքնակազմակերպվել և լինել ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է, գ) անխոցելի իրավական հիմքեր է ստեղծել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետագայում ևս առաջ մղելու համար: Պատահական չէ, որ հետխորհրդային տարածքի բոլոր կոնֆլիկտների շարքում միայն Արցախի հարցում էր ինքնորոշման իրավունքն ամրագրված միջազգային կառույցների փաստաթղթերում»,– նշել է Աշոտյանը։
Հաջորդ դիտարկմամբ նա խոսել է «Մադրիդյան սկզբունքների» մասին և ընդգծել, որ դրանք` որպես կարգավորման հիմք, առաջ են եկել 2007 թվականի ավարտին, և ըստ ՀՀԿ փոխնախագահի` հենց այս ձևակերպումն է օգտագործում Փաշինյանը դրանից հետո եղած փաստաթղթերը և իրադարձությունները բնութագրելու համար: Աշոտյանը հիշեցրել է նաև, որ «Մադրիդյան սկզբունքների» ի հայտ գալուց հետո դրանք շարունակաբար լրամշակվել են և այնտեղ տեղ են գտել ավելի հայանպաստ ձևակերպումներ (նոր տարբերակը հրապարակվել է 2009 թ.–ին)։
Խոսելով Ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական և դիվանագիտական հետևանքների մասին, նա շեշտել է, որ այս դեպքում էլ Փաշինյանի դիտարկումները ադրբեջանական քարոզչություն են: Ըստ նրա` ՀՀ վարչապետը փորձել է անտեսել 2019-ի գարնանը նրան փոխանցված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաթեթի հարցը, քանի որ ասել էր, որ դա 2018-ին ձևավորված բանակցային մոտեցումն էր:
«2018-2020 թվականներին բանակի հետ կատարվածի մասին շատ չմանրամասնեմ, մասնագետներն արդեն դա արել են: Ընդամենն ընդգծեմ, որ այդ տարիներին Փաշինյանը բանակի բարեփոխումներից և արդիականացումից սարքել էր «բանանաելակային համով» «Love is» մաստակի փուչիկ, որն արյունալի ձևով պայթեց 44 օրերի ընթացքում»,– գրել է Աշոտյանը։
Քաղաքական գործիչը շեշտել է` Արցախի հարցով բաց, հավասար պայմաններով և կոռեկտ բանավեճի իր բոլոր առաջարկները Նիկոլ Փաշինյանն անտեսել է՝ փոխարենը գերադասելով իրեն «մեջքից խփել»:
«Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել: Սակայն պատմությունը գրում են հաղթողները, իսկ Նիկոլը մեր ժողովրդի գլխին աղետ և ամոթ բերած պարտության և պատերազմի պատճառ հանդիսացող կապիտուլյանտ է»,– գրել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Աշոտյանը հրապարակել էր իր առաջին հոդվածը։ Նա գրել էր, որ իր կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ինքնախոստովանություն է արել առ այն, որ նա պատերազմ հրահրած աշխարհաքաղաքական խաղեր է տվել ոչ միայն 44-օրյայից առաջ, այլև ընթացքում, ինչն էլ ավելի է ծանրացրել ՀՀ–ի վիճակը։