https://arm.sputniknews.ru/20230626/alievy-pak-handipman-zhamanak-yndunel-e-hh-taratsqajin-ambvoghjakanutjuny-alen-simvonjan-61714070.html
Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. Ալեն Սիմոնյան
Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով։... 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T12:51+0400
2023-06-26T12:51+0400
2023-06-26T13:59+0400
ալեն սիմոնյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61415852_0:84:1600:984_1920x0_80_0_0_ea8e65e6b8f38b36b99434069cf2ef26.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ՀՀ ԱԺ խոսնակը շեշտում է, որ չնայած Ադրբեջանի նման հայտարարությանը` հայկական կողմը մտահոգություններ դեռ ունի։Իսկ ինչո՞ւ Հայաստանը շտապեց ու բացեիբաց հայտարարեց տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին հարցին` Ալեն Սիմոնյանը հարցով պատասխանեց. «Իսկ մենք մերը չասեի՞նք, չասեի՞նք, որ էտ տարածքի մեջ մերը դա է»,– ասաց նա։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ պետք է տարբերել պետությունն ու հայրենիքը։ Նա պնդում է, որ Ղարսը իր հայրենիքն է, քանի որ տատն այնտեղից է, բայց այսօր ՀՀ–ն դա 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, որով ՀՀ բնակչությունն անկախացել է Սովետական Միության փլուզման ժամանակ։ Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան«Պետք է հասկանանք՝ Հայաստանը վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ սահմաններ ունեցող պետություն է»,– հայտարարեց նա։ ԱԺ խոսնակը համոզված է` մինչև մեր պատրանքները մեր մեջ չկոտրենք, մեր թշնամիները կշարունակեն օգտվել դրանից։Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61415852_89:0:1512:1067_1920x0_80_0_0_74fa7cd021c67c6b0674cbdedac06ac7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ալեն սիմոնյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ խոսնակը շեշտում է, որ չնայած Ադրբեջանի նման հայտարարությանը` հայկական կողմը մտահոգություններ դեռ ունի։
«Մինչև թուղթը չլինի, մինչև երաշխավորը չլինի, անընդհատ մտահոգիչ բան լինելու է»,– ասաց նա։
Իսկ ինչո՞ւ Հայաստանը շտապեց ու բացեիբաց հայտարարեց տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին հարցին` Ալեն Սիմոնյանը հարցով պատասխանեց. «Իսկ մենք մերը չասեի՞նք, չասեի՞նք, որ էտ տարածքի մեջ մերը դա է»,– ասաց նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ պետք է տարբերել պետությունն ու հայրենիքը։ Նա պնդում է, որ Ղարսը իր հայրենիքն է, քանի որ տատն այնտեղից է, բայց այսօր ՀՀ–ն դա 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, որով ՀՀ բնակչությունն անկախացել է Սովետական Միության փլուզման ժամանակ։
«Պետք է հասկանանք՝ Հայաստանը վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ սահմաններ ունեցող պետություն է»,– հայտարարեց նա։ ԱԺ խոսնակը համոզված է` մինչև մեր պատրանքները մեր մեջ չկոտրենք, մեր թշնամիները կշարունակեն օգտվել դրանից։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց`
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։