00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը կդադարեցվի, նա Բելառուս կմեկնի

© Photo : Screenshot«Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը
«Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2023
«Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վագներ» ՄՌԿ-ի ուժերի մարտիկները ամբողջ կազմով լքել են Դոնի Ռոստովի Հարավային ռազմական շրջանի շտաբը:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի, նա կմեկնի Բելառուս։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում, նա չի պարզաբանել, թե ինչով է զբաղվելու Պրիգոժինն այնտեղ։
Պեսկովի խոսքով՝ «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք մասնակցել են երեկվա իրադարձություններին, չեն հետապնդվի: Ընդ որում, «Վագներից» ցանկացողները կարող են պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ։
Պուտինի մամուլի քարտուղարն ավելացրել է, որ կար գերագույն նպատակ՝ խուսափել արյունահեղությունից և ներքին առճակատումից, Լուկաշենկոյի ջանքերն ուղղված էին այդ նպատակներին։
Ինչ վերաբերում է ՌԴ պաշտպանության նախարարության գծով կադրային հարցերին, ապա դրանք նախագահի իրավասության ներքո են և հազիվ թե կարող էին քննարկվել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Վագներ» ՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի բանակցությունների ընթացքում:
Հարցին, թե արդյոք Պուտինը նախկինի պես վստահում է պաշտպանության նախարարին, Պեսկովը պատասխանել է՝ «ինձ հայտնի չէ այդ կապակցությամբ ինչ-որ փոփոխությունների մասին»։
Նա նաև ընդգծել է, որ երեկվա իրավիճակը ոչ մի դեպքում չի ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, գործողությունը կշարունակվի:
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։
Լրահոս
0