https://arm.sputniknews.ru/20230625/pashinjany-shnvorhavvorel-e-ame-i-het-divanagitakan-haraberutjunneri-hastatman-25-amjaky-61669131.html
Փաշինյանը շնորհավորել է ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը
Փաշինյանը շնորհավորել է ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձնական ջանքեր կգործադրի երկու երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման... 25.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-25T10:55+0400
2023-06-25T10:55+0400
2023-06-25T11:00+0400
նիկոլ փաշինյան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60357404_0:0:1600:901_1920x0_80_0_0_48d640024ca5cbcc0f532c420c489e7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից է ոչ միայն տարածաշրջանային նշանակության փոխշահավետ նախագծերի իրականացման և գործարար մթնոլորտի աշխուժացման, այլև միջքաղաքակրթական երկխոսության խորացման առումով: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Շնորհավորական իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է իր հանձնառությունը` անձնական ջանքեր գործադրելու երկու երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ:Նա նաև հիշեցրել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի խորքից եկող պատմություն ունեն, և այսօր նույնպես հպարտությամբ ականատես և մասնակից ենք միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման այնպիսի մի փուլի, որում ակներև են առաջադիմական հեռանկարներ:Ըստ նրա` երկու կառավարությունների միջև 2019 թվականին ստեղծվել և արդյունավետորեն գործում է առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովը, իսկ առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել:
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60357404_167:0:1588:1066_1920x0_80_0_0_a40bda358d187e05719541e183705a4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), շնորհավորանք
նիկոլ փաշինյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), շնորհավորանք
Փաշինյանը շնորհավորել է ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը
10:55 25.06.2023 (Թարմացված է: 11:00 25.06.2023) Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձնական ջանքեր կգործադրի երկու երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից է ոչ միայն տարածաշրջանային նշանակության փոխշահավետ նախագծերի իրականացման և գործարար մթնոլորտի աշխուժացման, այլև միջքաղաքակրթական երկխոսության խորացման առումով: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիներին կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-էմիրաթական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների»,– ասված է հաղորդագրության մեջ։
Շնորհավորական իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է իր հանձնառությունը` անձնական ջանքեր գործադրելու երկու երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ:
Նա նաև հիշեցրել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի խորքից եկող պատմություն ունեն, և այսօր նույնպես հպարտությամբ ականատես և մասնակից ենք միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման այնպիսի մի փուլի, որում ակներև են առաջադիմական հեռանկարներ:
Ըստ նրա` երկու կառավարությունների միջև 2019 թվականին ստեղծվել և արդյունավետորեն գործում է առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովը, իսկ առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել: