https://arm.sputniknews.ru/20230625/niderlandnern-ir-qaghaqacinerin-kvoch-e-arel-lqel-rd-n-iravitshaki-ankankhateseliutjan-hamar-61671727.html
Նիդեռլանդներն իր քաղաքացիներին կոչ է արել լքել ՌԴ-ն՝ իրավիճակի անկանխատեսելիության համար
Նիդեռլանդներն իր քաղաքացիներին կոչ է արել լքել ՌԴ-ն՝ իրավիճակի անկանխատեսելիության համար
Sputnik Արմենիա
Ամբողջ երկրի համար այժմ գործում է կարմիր-կրիտիկական գունային ծածկագիրը: 25.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-25T13:24+0400
2023-06-25T13:24+0400
2023-06-25T13:24+0400
ռուսաստան
նիդեռլանդներ
«վագներ» մռկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/18/61662306_0:14:1600:914_1920x0_80_0_0_d44e638a9c9d493f27747b1a43531784.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Նիդեռլանդներն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ռուսաստանից և չգնալ այնտեղ «անկանխատեսելի իրավիճակի» պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, որի հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։«Հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը, Ռուսաստանում անվտանգության ռեժիմի խստացումը և անկանխատեսելիության բարձր աստիճանը` խստորեն խորհուրդ է տրվում չգալ Ռուսաստան, ավելին` անմիջապես լքել այդ երկիրը, եթե այնտեղ եք»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:Նշվում է, որ ամբողջ երկրի համար այժմ գործում է կարմիր-կրիտիկական գունային կոդը:Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։
նիդեռլանդներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/18/61662306_293:0:1600:980_1920x0_80_0_0_9dbfd6e7cb57fce9039bf1bb10c677ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, նիդեռլանդներ, «վագներ» մռկ
ռուսաստան, նիդեռլանդներ, «վագներ» մռկ
Նիդեռլանդներն իր քաղաքացիներին կոչ է արել լքել ՌԴ-ն՝ իրավիճակի անկանխատեսելիության համար
Ամբողջ երկրի համար այժմ գործում է կարմիր-կրիտիկական գունային ծածկագիրը:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Նիդեռլանդներն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ռուսաստանից և չգնալ այնտեղ «անկանխատեսելի իրավիճակի» պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, որի հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը, Ռուսաստանում անվտանգության ռեժիմի խստացումը և անկանխատեսելիության բարձր աստիճանը` խստորեն խորհուրդ է տրվում չգալ Ռուսաստան, ավելին` անմիջապես լքել այդ երկիրը, եթե այնտեղ եք»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ ամբողջ երկրի համար այժմ գործում է կարմիր-կրիտիկական գունային կոդը:
«Հետևեք նորություններին, եղեք զգույշ, բայց եթե ստիպված եք դուրս գալ փողոց, ապա ձեզ հետ միշտ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ»,- խորհուրդ են տվել գերատեսչությունից:
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին,
ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։