00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է եղել ՌԴ-ում տեղի ունեցողի ֆոնին

© Sputnik / Илья ПиталевՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2023
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով Տոկաևը հավանություն է տվել կառավարության կողմից մշակված գործողությունների օպերատիվ ծրագրին:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այսօր անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել և հանձնարարել պետական մարմիններին պատրաստ լինել արձագանքելու ճգնաժամային իրավիճակների առաջացման հնարավոր սպառնալիքներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահ Տոկաևի մամուլի ծառայությանը։
Ղազախստանի ղեկավարը լսել է վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի, պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարների զեկույցները Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ կապված հանձնարարականների կատարման միջոցառումների մասին: Նա կարևորել է երկրում ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Մամուլի ծառայությունը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանում տեղի ունեցածը այդ երկրի ներքին գործն է, ղազախստանցիները մտահոգությամբ են ընդունել իրավիճակը բարեկամ երկրում, որի հետ Ղազախստանն ունի աշխարհի ամենաերկար սահմանը: Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը Ղազախստանի ռազմավարական գործընկերն է:
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցել է Ռուսաստանի իշխանության կողմից սահմանադրական կարգի հաստատման և իր քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցներին:
Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով Տոկաևը հավանություն է տվել կառավարության կողմից մշակված գործողությունների օպերատիվ ծրագրին:
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։
Լրահոս
0