00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա հարված է թիկունքից. Պուտինը` «Վագներ» ՄՌԿ–ի կողմից ռազմական ապստամբության փորձի մասին

Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ՌԴ բնակչությանը` ասելով, որ այն այնձինք, որոնք կազմակերպել և նախապատրասել են ռազմական ապստամբությունը, դավաճանել են Ռուսաստանին։
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում ռազմական ապստամբության փորձը հարված է թիկունքից։ Այս մասին ՌԴ բնակչությանն ուղղված իր խոսքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն գործողությունները, որոնք աղճատում են մեր միասնությունը, դա փաստացի հետ կանգնել է սեփական ժողովրդից, զինակից ընկերներից, որոնք այս պահին պայքարում են մարտի դաշտում։ Սա թիկունքից հարված է մեր երկրին ու ժողովրդին ։ Հենց այսպիսի հարված հասցվել էր Ռուսաստանին 1917 թվականին, երբ երկիրն առաջին հայրենական պատերազմն էր վարում։ Այդ ժամանակ էլ ռուսները սպանում էին ռուսներին, եղբայրները` եղբայրներին։ Նրանք, ովքեր կազմակերպել և նախապատրաստել են ռազմական ապստամբությունը, դավաճանել են Ռուսաստանին և պատասխան են տալու դրա համար»,– ասաց Պուտինը։
Շարունակելով առաջին համաշխարհային պատերազմում ռուսների մասնակցության թեման` նա շեշտեց, որ իրենք ունեցել են նաև հերոսներ, որոնք ազատագրել են Սոլեդարը և Արտյոմովսկը, Դոնբասի քաղաքներն ու գյուղերը, պայքարել և իրենց կյանքը տվել Նովոռոսիայի, ռուսական աշխարհի միասնության համար։
«Նրանց անվանն ու փառքին նույնպես դավաճանել են նրանք, ովքեր փորձում են խռովություն կազմակերպել, երկիրը մղում են դեպի անարխիա և եղբայրասպանություն, դեպի պարտություն, ի վերջո` դեպի կապիտուլյացիա»,– ընդգծեց Պուտինը։
Նա ընդգծեց, որ ՌԴ–ն ծանր պայքար է մղում իր ապագայի համար, Արևմուտքի ողջ ռազմական և տեղեկատվական մեքենան ուղղված է Ռուսաստանի դեմ։ Հատուկ գործողության ընթացքում պետք է վերացնել ցանկացած ներքին կռիվ, քանի որ այժմ որոշվում է ժողովրդի ճակատագիրը։
Գեներալ Սուրովիկինը «Վագներին» կոչ է արել ենթարկվել ՌԴ նախագահի կամքին
Պուտինը նշեց, որ բոլոր այն անձինք, որոնք գիտակցաբար բռնել են դավաճանության ճանապարհը` զինված ապստամբություն են պատրաստել, բռնել են շանտաժի և ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելիորեն պատիժ են կրելու` պատասխան տալով օրենքի և ժողովրդի առաջ։
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
Լրահոս
0