https://arm.sputniknews.ru/20230624/siriaji-ev-libanani-haj-hamajnqnerin-hajastan-himnadramn-aveli-qan-2-mln-dvolar-e-pvokhancel-61651086.html
Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին «Հայաստան» հիմնադրամն ավելի քան 2 մլն դոլար է փոխանցել
Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին «Հայաստան» հիմնադրամն ավելի քան 2 մլն դոլար է փոխանցել
Sputnik Արմենիա
Հայկակ Արշամյանը վստահեցում է` հիմնադրամն իր առջև համարձակ նպատակներ է դնում բազմաբնույթ կենսական և ռազմավարական ծրագրեր իրականացնելու համար։ 24.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-24T12:47+0400
2023-06-24T12:47+0400
2023-06-24T12:56+0400
սիրիա
սիրիահայ
«հայաստան» համահայկական հիմնադրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/997/22/9972223_0:0:1600:901_1920x0_80_0_0_890999b24c817e676a99fae0d314bf6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը հումանիտար աջակցություն ցուցաբերելու շրջանակներում 2019-2023 թթ–ին Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին ավելի քան 2 մլն դոլար է տրամադրել։ Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։Նա ընդգծեց, որ այդ գումարները ոչ միայն ուսուցիչներին և անձնակազմին մի քանի ամիս աշխատավարձ վճարելու համար էին, այլև Սիրիայում, մասնավորապես Հալեպում, երկրաշարժից վնասված 4 կրթոջախները վերանորոգելուն։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ, երկրաշարժի զոհ է դարձել 48 000–ից ավել մարդ։Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/997/22/9972223_59:0:1482:1067_1920x0_80_0_0_0097b94e09889cc1f9918ada9da62872.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, սիրիահայ, «հայաստան» համահայկական հիմնադրամ
սիրիա, սիրիահայ, «հայաստան» համահայկական հիմնադրամ
Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին «Հայաստան» հիմնադրամն ավելի քան 2 մլն դոլար է փոխանցել
12:47 24.06.2023 (Թարմացված է: 12:56 24.06.2023) Հայկակ Արշամյանը վստահեցում է` հիմնադրամն իր առջև համարձակ նպատակներ է դնում բազմաբնույթ կենսական և ռազմավարական ծրագրեր իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը հումանիտար աջակցություն ցուցաբերելու շրջանակներում 2019-2023 թթ–ին Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին ավելի քան 2 մլն դոլար է տրամադրել։ Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
««Հայաստան» համահայկական հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայրենակիցներին։ Հայաստան–սփյուռք կառուցողական համագործակցությամբ հիմնադրամն իր առջև դնում է համարձակ նպատակներ` բազմաբնույթ կենսական և ռազմավարական ծրագրեր իրականացնելով հայրենիքում և սփյուռքում։ 2023 թվականին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ հիմնադրամը 140 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել հայկական կրթօջախներին»,– ասաց Արշամյանը։
Նա ընդգծեց, որ այդ գումարները ոչ միայն ուսուցիչներին և անձնակազմին մի քանի ամիս աշխատավարձ վճարելու համար էին, այլև Սիրիայում, մասնավորապես Հալեպում, երկրաշարժից վնասված 4 կրթոջախները վերանորոգելուն։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ, երկրաշարժի զոհ է դարձել 48 000–ից ավել մարդ։
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս
25 տոննա բեռ ուղարկելու մասին։