https://arm.sputniknews.ru/20230624/putiny-herakhvosazrujc-e-unecel-belarusi-uzbekstani-ev-ghazakhstani-arajnvordneri-het-61655532.html
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի առաջնորդների հետ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի առաջնորդների հետ
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը գործընկերներին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին։ 24.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-24T15:28+0400
2023-06-24T15:28+0400
2023-06-24T15:43+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
«վագներ» մռկ
հեղաշրջում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38632312_0:0:3141:1767_1920x0_80_0_0_7f4b1cdf83da1e9d3e0bc03add92e750.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Շավքաթ Միրզիոևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը Դոնի Ռոստովում «Վագների» ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են անցակետեր։ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38632312_14:0:2743:2047_1920x0_80_0_0_89b4be0c3f5b5d40c89fe2ec2240b694.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, «վագներ» մռկ, հեղաշրջում, ռուսաստան
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, «վագներ» մռկ, հեղաշրջում, ռուսաստան
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի առաջնորդների հետ
15:28 24.06.2023 (Թարմացված է: 15:43 24.06.2023) ՌԴ նախագահը գործընկերներին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Շավքաթ Միրզիոևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը տեղեկացրել է զրուցակիցներին երկրում տիրող իրավիճակի մասին», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։
ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը Դոնի Ռոստովում «Վագների» ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են անցակետեր։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր
այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։