https://arm.sputniknews.ru/20230624/dzez-khabeutjamb-nerqashel-en-prigvozhini-arkatsakhndrutjan-mej-rd-pn-n-vagneri-martiknerin-61645944.html
Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի արկածախնդրության մեջ. ՌԴ ՊՆ-ն` «Վագների» մարտիկներին
Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի արկածախնդրության մեջ. ՌԴ ՊՆ-ն` «Վագների» մարտիկներին
Sputnik Արմենիա
Պաշտպանական գերատեսչությունը կոչ է արել մարտիկներին խոհեմություն ցուցաբերել և կապ հաստատել Ռուսաստանի ՊՆ-ի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: 24.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-24T10:34+0400
2023-06-24T10:34+0400
2023-06-24T10:53+0400
ռուսաստան
«վագներ» մռկ
մարտիկ
կոչ
եվգենի պրիգոժին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությանը (ՄՌԿ)` ասելով, որ նրանք խաբեությամբ ներքաշվել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ։ Գերատեսչությունն առաջարկում է խոհեմություն ցուցաբերել և կապի մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ` երաշխավորելով բոլորի անվտանգությունը: Այս մասին հայտնուիմ է ՌԻԱ Նովոստին։Նախարարությունը մարտիկներին հորդորել է խելամտություն ցուցաբերել և արագ կապի դուրս գալ ՌԴ ՊՆ ներկայացուցիչների կամ իրավապահ մարմինների հետ։«Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», – հավելել են գերատեսչությունում։ՊՆ–ում հայտարարել են նաև, որ կիևյան ռեժիմը, օգտվելով «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի սադրանքից, հարձակման համար բրիգադներ է կենտրոնացնում Բախմուտի ուղղությամբ։Գեներալ Սուրովիկինը «Վագներին» կոչ է արել ենթարկվել ՌԴ նախագահի կամքին«Օգտվելով Պրիգոժինի սադրանքից, որն ապակայունացնում է իրավիճակը, կիևյան ռեժիմը Բախմուտի մարտավարական ուղղությամբ հարձակողական գործողությունների համար կենտրոնացնում է Ուկրաինայի ԶՈւ–ի ծովային հետևակի35-րդ և 36-րդ բրիգադների ստորաբաժանումները», – ասել են գերատեսչությունում։Նշվում է, որ այնտեղ զորքերի հարավային խմբավորումների զինծառայողները հակառակորդին հետ են մղում օդային և հրետանային հարվածներով։Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ «Վագներ» խմբի ճամբարին իբր հասցված հարվածի հետևանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը բեմադրած է որակել։ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, «վագներ» մռկ, մարտիկ, կոչ, եվգենի պրիգոժին
ռուսաստան, «վագներ» մռկ, մարտիկ, կոչ, եվգենի պրիգոժին
Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի արկածախնդրության մեջ. ՌԴ ՊՆ-ն` «Վագների» մարտիկներին
10:34 24.06.2023 (Թարմացված է: 10:53 24.06.2023) Պաշտպանական գերատեսչությունը կոչ է արել մարտիկներին խոհեմություն ցուցաբերել և կապ հաստատել Ռուսաստանի ՊՆ-ի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությանը (ՄՌԿ)` ասելով, որ նրանք խաբեությամբ ներքաշվել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ։ Գերատեսչությունն առաջարկում է խոհեմություն ցուցաբերել և կապի մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ` երաշխավորելով բոլորի անվտանգությունը: Այս մասին հայտնուիմ է
ՌԻԱ Նովոստին։
«Դիմում ենք «Վագներ» ՄՌԿ–ի գրոհային ջոկատների մարտիկներին։ Ձեզ խաբելով ներքաշել են Պրիգոժինիի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբությանը մասնակցելու մեջ։ Մի քանի ջոկատներից ձեր բազմաթիվ ընկերներ արդեն գիտակցել են իրենց սխալը` դիմելով օգնության և խնդրելով ապահովել մշտական տեղակայման կետեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը։ Մեր կողմից նման օգնություն արդեն ցուցաբերվել է բոլոր դիմած մարտիկներին և հրամանատարներին», – ասել են գերատեսչությունում։
Նախարարությունը մարտիկներին հորդորել է խելամտություն ցուցաբերել և արագ կապի դուրս գալ ՌԴ ՊՆ ներկայացուցիչների կամ իրավապահ մարմինների հետ։
«Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», – հավելել են գերատեսչությունում։
ՊՆ–ում հայտարարել են նաև, որ կիևյան ռեժիմը, օգտվելով «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի սադրանքից, հարձակման համար բրիգադներ է կենտրոնացնում Բախմուտի ուղղությամբ։
«Օգտվելով Պրիգոժինի սադրանքից, որն ապակայունացնում է իրավիճակը, կիևյան ռեժիմը Բախմուտի մարտավարական ուղղությամբ հարձակողական գործողությունների համար կենտրոնացնում է Ուկրաինայի ԶՈւ–ի ծովային հետևակի35-րդ և 36-րդ բրիգադների ստորաբաժանումները», – ասել են գերատեսչությունում։
Նշվում է, որ այնտեղ զորքերի հարավային խմբավորումների զինծառայողները հակառակորդին հետ են մղում օդային և հրետանային հարվածներով։
Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։
ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ «Վագներ» խմբի ճամբարին իբր հասցված հարվածի հետևանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը բեմադրած է որակել։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։