https://arm.sputniknews.ru/20230623/yerevan-fashion-week-hajastanum-arajin-angam-nvoradzevutjan-shabat-kanckacvi-61604647.html
Yerevan Fashion Week. Հայաստանում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի
Yerevan Fashion Week. Հայաստանում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի
Sputnik Արմենիա
Հայ դիզայներները կներկայացնեն ունիսեքս և սեզոնային չեզոք հավաքածուներ: 23.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-23T14:05+0400
2023-06-23T14:05+0400
2023-06-23T14:42+0400
նորաձևություն
երևան
հագուստ
դիզայներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61605023_0:28:1600:928_1920x0_80_0_0_eb4aca382f9a56c05a35422e1c04b904.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հայաստանում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի։ Հուլիսի 1-ից 6-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում` Yerevan Fashion Week–ի շրջանակներում ավելի քան 20 հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեցին կազմակերպիչները։«Ներկաները հնարավորություն կունենան տեսնել ավելի քան 60 հայկական բրենդերի արտադրանքը մի վայրում, մասնակցել պանելային քննարկումների և ցուցահանդեսների: Նորաձևության սիրահարները հնարավորություն կունենան շփվելու իրենց սիրելի դիզայներների, միջազգային հյուրերի, այդ թվում՝ նորաձևության մամուլի, փորձագետների, գնորդների և ազդեցիկ մարդկանց հետ»,–ասաց «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Խաչատրյանը։Նրա խոսքով` Երևանի նորաձևության շաբաթվա առաջնահերթ նպատակն է ցուցադրել հայկական նորաձևության ոլորտը՝ կիրառելով ժամանակակից չափանիշներ և տեխնոլոգիաներ:Դիզայներները կներկայացնեն ունիսեքս և սեզոնային չեզոք հավաքածուներ:Նորաձևության և դիզայնի պալատը նպատակ ունի Yerevan Fashion Week դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնելով այն համաշխարհային հարթակներում:Միջոցառումը կլուսաբանեն ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մամուլի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Vogue Italy, Wear UK, ELLE italy, Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, L'Officiel Italy, Fucking Young, BURO, Jamalouki Magazine, Madame Figaro, White Milano և այլն:Yerevan Fashion Week–ի կազմակերպման աջակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61605023_97:0:1517:1065_1920x0_80_0_0_1645ff65a820514d55abd55946b01b7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նորաձևություն, երևան, հագուստ, դիզայներ
նորաձևություն, երևան, հագուստ, դիզայներ
Yerevan Fashion Week. Հայաստանում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի
14:05 23.06.2023 (Թարմացված է: 14:42 23.06.2023) Հայ դիզայներները կներկայացնեն ունիսեքս և սեզոնային չեզոք հավաքածուներ:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հայաստանում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի։ Հուլիսի 1-ից 6-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում` Yerevan Fashion Week–ի շրջանակներում ավելի քան 20 հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեցին կազմակերպիչները։
«Ներկաները հնարավորություն կունենան տեսնել ավելի քան 60 հայկական բրենդերի արտադրանքը մի վայրում, մասնակցել պանելային քննարկումների և ցուցահանդեսների: Նորաձևության սիրահարները հնարավորություն կունենան շփվելու իրենց սիրելի դիզայներների, միջազգային հյուրերի, այդ թվում՝ նորաձևության մամուլի, փորձագետների, գնորդների և ազդեցիկ մարդկանց հետ»,–ասաց «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Խաչատրյանը։
Նրա խոսքով` Երևանի նորաձևության շաբաթվա առաջնահերթ նպատակն է ցուցադրել հայկական նորաձևության ոլորտը՝ կիրառելով ժամանակակից չափանիշներ և տեխնոլոգիաներ:
Դիզայներները կներկայացնեն ունիսեքս և սեզոնային չեզոք հավաքածուներ:
Նորաձևության և դիզայնի պալատը նպատակ ունի Yerevan Fashion Week դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնելով այն համաշխարհային հարթակներում:
Միջոցառումը կլուսաբանեն ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մամուլի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Vogue Italy, Wear UK, ELLE italy, Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, L'Officiel Italy, Fucking Young, BURO, Jamalouki Magazine, Madame Figaro, White Milano և այլն:
Yerevan Fashion Week–ի կազմակերպման աջակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: