https://arm.sputniknews.ru/20230623/suren-papikjann-u-amn-kanzasi-nahangapety-vorvoshel-en-pvokhgvortsakcel-nvor-ughghutjunnervov-61599994.html
Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ Կանզասի նահանգապետը որոշել են փոխգործակցել նոր ուղղություններով
Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ Կանզասի նահանգապետը որոշել են փոխգործակցել նոր ուղղություններով
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են պլանավորված համագործակցության առաջընթաց` արհեստավարժ սերժանտական համակարգի, խաղաղապահության, կիբեռանվտանգության և այլ... 23.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-23T12:58+0400
2023-06-23T12:58+0400
2023-06-23T13:08+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
լորա քելի
հայաստան
ամն
կանզաս
սուրեն պապիկյան
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61596794_0:0:1280:721_1920x0_80_0_0_6846f6cb66a8180012cb1aa8a701e676.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին այսօր հանդիպել են ու պայմանավորվել շարունակել համագործակցությունը, նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: ԱՄՆ Կանզասի նահանգապետն ու ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին մեր երկիր են ժամանել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում։Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են պլանավորված համագործակցության առաջընթաց` արհեստավարժ սերժանտական համակարգի, խաղաղապահության, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում։Նշենք, որ հունիսի 22–ին ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին հանդիպել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ամն
կանզաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61596794_52:0:1189:853_1920x0_80_0_0_6a8106e005ac5635ddffc4d5aba51eb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), լորա քելի, հայաստան, ամն, կանզաս, սուրեն պապիկյան, նախարար
հհ պաշտպանության նախարարություն (պն), լորա քելի, հայաստան, ամն, կանզաս, սուրեն պապիկյան, նախարար
Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ Կանզասի նահանգապետը որոշել են փոխգործակցել նոր ուղղություններով
12:58 23.06.2023 (Թարմացված է: 13:08 23.06.2023) Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են պլանավորված համագործակցության առաջընթաց` արհեստավարժ սերժանտական համակարգի, խաղաղապահության, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին այսօր հանդիպել են ու պայմանավորվել շարունակել համագործակցությունը, նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: ԱՄՆ Կանզասի նահանգապետն ու ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին մեր երկիր են ժամանել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Կանզաս նահանգ կատարած այցի ընթացքում համագործակցության նոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են պլանավորված համագործակցության առաջընթաց` արհեստավարժ սերժանտական համակարգի, խաղաղապահության, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում։
Նշենք, որ հունիսի 22–ին ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին
հանդիպել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: