00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շփումներ արևմտյան զինվորականների հետ. Հայաստանի նոր վեկտո՞ր, թե՞ կոսմետիկ փոփոխություններ

© Photo : press office of MoD of RAՍուրեն Պապիկյանն այցելել էր Ֆրանսիա
Սուրեն Պապիկյանն այցելել էր Ֆրանսիա - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
Սուրեն Պապիկյանն այցելել էր Ֆրանսիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի արտաքին պաշտպանական քաղաքականության կառուցման առնչությամբ դիտորդների կարծիքները տարբեր են։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վերջին շրջանում արևմտյան բարձրաստիճան զինվորականների հետ Հայաստանի ղեկավարության՝ ավելի ակտիվ դարձած շփումները դիտորդների և փորձագետների շրջանում միանշանակ չեն ընկալվում։ Ոմանք դա համարում են Հայաստանի ռազմաքաղաքական վեկտորի փոփոխման նշան, հատկապես ՀԱՊԿ–ի մյուս գործընկերների հետ Երևանի որոշակի «սառած» հարաբերությունների ֆոնին։ Մյուսներն էլ նման փոփոխությունների համար ո՛չ ռազմատեխնիկական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ լոգիստիկ պայմաններ չեն տեսնում։
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Երևան էր այցելել ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելիի և նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերին ընդունել էին վարչապետը, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու այլ պաշտոնական այրեր։ Միաժամանակ Գերմանիայում է գտնվում գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որն այնտեղ մասնակցում է եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Համաժողովի շրջանակում Ասրյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատարության հետ։ Դրանից մի քանի օր առաջ Ֆրանսիայում աշխատանքային այցով եղավ և նախարարի հետ բանակցություններ ունեցավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարար, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով, ընդհանուր առմամբ ռազմաքաղաքական վեկտորի փոփոխումը նկատելի է 2018 թվականից, այսինքն՝ իշխանափոխությունից հետո։
«Մենք տեսանք, որ սկզբում քաղաքական պարադիգմի, արժեհամակարգի փոփոխություն եղավ։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ռազմաքաղաքական ուղղությունը վերանայելու փորձեր ենք տեսնում։ Սակայն դա չհանգեցրեց, ապագայում էլ չի հանգեցնի որևէ լուրջ արդյունքի։ Երբ փոքր պետությունը, իբր սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով, փորձում է խաղալ գլոբալ տերությունների հակասությունների վրա, այն դառնում է այդ հակասությունների զոհը», – մեզ հետ զրույցում ասաց Զաքարյանը։
Արդյունքում այդ տերությունների ոչ մեկը չի լուծում այդ փոքր պետության անվտանգության խնդիրը, ինչն այսօր նկատվում է Հայաստանի օրինակով։ Քաղաքական գործչի կարծիքով՝ դա բացառապես «կիսագրագետ կառավարության» մեղքն է։ Վերոնշյալը չի բացառում, որ առաջատար տերությունների մայրաքաղաքներում «գրկաբաց» ընդունելու են հայաստանյան պաշտոնյաներին։ Նրանց պատվով կդիմավորեն և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ–ում։ Սակայն պետք է պարզել, ինչ են նրանք քննարկում և որն է նրանց նպատակը։
«Եթե մենք կարծում ենք, որ Ֆրանսիայում փափագում են Հայաստանի պաշտպանունակությունն ամրապնդել, ապա սխալվում ենք։ Նույնը վերաբերում է նաև ԱՄՆ–ին։ Չէ՞ որ մենք հիշում ենք, թե ինչպես էր Արևմուտքը 44-օրյայի ժամանակ կանգնած նայում, ինչպես է հայկական բանակը պատերազմ վարում միանգամից մի քանի պետությունների Զինված ուժերի հետ։ Եվ որևէ մեկը մատը մատին չխփեց, որպեսզի վերջ դնի այդ արյունահեղությանը», – հավելեց նախկին պաշտոնյան։
Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ Կանզասի նահանգապետը որոշել են փոխգործակցել նոր ուղղություններով
Իսկ այսօր, նախկին փոխնախարարի խոսքով, Արևմուտքը չի թաքցնում Հարավային Կովկասից և մասնավորապես Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու իր մտադրությունները։ Այդ մասին արևմտյան փորձագետները բաց տեքստով են խոսում։ ՀՀ իշխանություններն այս իրավիճակում տվյալ ռազմավարության հեղինակների ձեռքում գործիք են։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանի դուրսմղման շահառուներն են լինելու նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Սա բնավ պետք չէ ընդունել որպես Արևմուտքի հետ կապերը խզելու հորդոր։ Դա ամենամեծ սխալը կլիներ։ Սակայն անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ, որտեղ և ում հետ պետք է քննարկել, ինչ օրակարգ սպասարկել։ Զաքարյանը համոզված է, որ գործող իշխանությունները հենց սա չեն հասկանում։
Որոշակի, աննշան ռազմական օգնություն Արևմուտքի կողմից Հայաստանը կարող էր ակնկալել, եթե հայտարարեր Ռուսաստանի հետ իր հարաբերությունները խզելու մասին և հավատարմության երդում տար Արևմուտքին։ Սակայն դժվար չէ կանխատեսել նման սցենարի հետևանքները։
Նախկին սպա, զինվորական Նարեկ Ներսիսյանը իրավիճակը վերլուծում է մասնագիտական տեսանկյունից, նշելով, որ ՀՀ ղեկավարության վերակողմնորոշմանն ուղղված աշխատանք չի տեսնում։ Բացի այդ, տրամաբանական կամ այլ նախադրյալներ չկան արևմտյան խաղացողների հետ մեծածավալ ռազմատեխնիկական համագործակցության համար։
«Գործող կառավարության մոտ որևէ մեկի հետ ռազմաքաղաքական համագործակցությանն ուղղված հստակ, մշակված աշխատանք չեմ տեսնում։ Այն ամենն ինչ արվում է, արվում է նախկին իներցիայով, արևմտամետները պահպանել են իրենց «արևմտամետությունը», ռուսամետները իրենց դիրքում են մնացել», – Sputnik Արմենիային ասաց Ներսիսյանը։
Անդրադառնալով կոնկրետ հանդիպումներին և այցերին, նա ընդգծեց, որ առանձնակի դեր դրանք չեն խաղում ընդհանուր պատկերում։
«Նույն Կանզասի հետ Հայաստանը հին կապեր ունի, որոնք արտահայտվում են այդ թվում Ազգային գվարդիայի հետ համագործակցությամբ։ Սակայն դա լիարժեք պաշտպանական համագործակցություն չի կարելի համարել, քանի որ Ազգային գվարդիան Պենտագոն չէ, այն ավելի շատ ասոցացվում է ռազմահասարակական հատվածի հետ», – հավելեց նա։
Նրա խոսքով` բոլոր այն հարցերը, որոնք այսօր քննարկվում են արևմտյան զինվորականների հետ հանդիպումների ժամանակ, քննարկվել են նաև անցյալում։ Բովանդակության առումով օրակարգը որևէ էական փոփոխություն չի կրել։
ԱՄՆ–ում անհամբերությամբ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Պատել
Ներսիսյանը կարծում է, որ շատ ավելի արդյունավետ է արևմտյան խաղացողների հետ իր կապերն օգտագործում հարևան Ադրբեջանը։ Լինելով բավական լավ հարաբերությունների մեջ Մոսկվայի հետ, իսկ նախորդ տարի նաև ստորագրելով նրա հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, Բաքուն միաժամանակ հաջողացնում է իր շահերը պաշտպանել Արևմուտքի հետ երկխոսության ժամանակ, տարբեր արտոնություններ, ռազմական օգնություն ստանալ և այլն։ Իսկ Հայաստանը որևէ կոնկրետ ռազմավարություն չունի։
Լրահոս
0