00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է սպասում Հայաստանին և ԵԱՏՄ մյուս երկրներին առաջիկայում. Դմիտրի Վոլվաչի հարցազրույցը

© Sputnik / Aram NersesyanԴմիտրի Վոլվաչ
Դմիտրի Վոլվաչ - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ դերի բարձրացում, փոխադարձ և արտաքին առևտրի շոշափելի աճ, միությունում կուտակված ներդրումների կրկնակի ավելացում. ահա սրանք են մինչև 2030 թվականի հեռանկարները։
Վադիմ Պավլով, Sputnik.
Ինչի՞ կբախվեն Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների տնտեսություններն այս տարի, ի՞նչ կներառվի միության զարգացման նոր ռազմավարության մեջ և ինչպիսի՞ն կլինի այն մինչև 2030 թվականը։ Այս հարցերի շուրջ Sputnik-ը խոսել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի հետ։

Սպասվող աճը

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունն այս տարի ակնկալում է Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ի իրական աճ՝ 1,2-1,5 տոկոսի մակարդակում:
Ավանդաբար ավելի հոռետեսական գնահատականներ տվող միջազգային կազմակերպությունների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ) կանխատեսումների համաձայն՝2023 թվականին համախառն ՀՆԱ-ի իրական աճը նույնպես դրական կլինի և կգերազանցի 1 տոկոսը։ Տեղեկությունը Sputnik-ի հետ զրույցում նշել է Դմիտրի Վոլվաչը։
ՀՀ–ն զգացել է ԵԱՏՄ-ի ազդեցությունը, բայց նոր պրոակտիվ ռազմավարություն է պետք․ ակադեմիկոս
«Ինչ վերաբերում է 2024-2025 թվականների միջնաժամկետ հեռանկարին, ապա ամբողջ միության իրական ՀՆԱ-ի աճի տեմպերը միջազգային կազմակերպությունների կողմից կանխատեսվում են 2-3 տոկոսի մակարդակում, ինչը կապված կլինի նոր պայմաններին ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների աստիճանական ադապտացման հետ»,-ասել է նա:
ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը հիշեցրել է, որ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների ազգային/կենտրոնական բանկերի վերջին կանխատեսումները՝ ԵԱԶԲ-ն 2023 թվականի վերջին Հայաստանում սպառողական գների 2,5 տոկոս աճ է կանխատեսում, Բելառուսում՝ 7,8 տոկոս, Ղազախստանում՝ 7,9 տոկոս, Ղրղզստանում՝ 7,1 տոկոս, Ռուսաստանում ՝ 6,1 տոկոս։
«Ի դեպ, Ռուսաստանում այժմ գնաճի մակարդակն ավելի ցածր է, քան արևմտյան բազմաթիվ երկրներում։ Այն մոտ է պատմական նվազագույնին և կազմում է 2,9%: Հարկ է նշել, որ Ռուսաստանում գնաճի մակարդակը կայունացնող ազդեցություն ունի ԵԱՏՄ գործընկեր երկրներում չափավոր գնաճի վրա, և դա նաև ազգային արժույթներով առևտրի ծավալների մեծության հաշվին է»,-ասել է նա։
Դմիտրի Վոլվաչը նշել է, որ ԵԱՏՄ-ն ազգային արժույթներով հաշվարկների զարգացման առաջատարն է։ ԵԱՏՄ երկրների փոխհաշվարկներում մասնաբաժինը 2022 թվականին հասել է 81,5 տոկոսի, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ավելի քան 90 տոկոսի։
«Միության գործընկերների հետ առևտրի զարգացման հեռանկարների առնչությամբ կանխատեսում ենք, որ 2023 թվականին Ռուսաստանի արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ 2022 թվականի համեմատ կաճի 8 տոկոսով (մինչև 3,36 տրլն ռուբլի), ներմուծումը՝ 35 տոկոսով (մինչև 3,2 տրլն ռուբլի)», - ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը։

Միության ապագայի մասին

«Այս տարի ավարտին կհասցնենք ընթացիկ ռազմավարական փաստաթղթի՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարական ուղղությունների ծրագրի մշակումը։ Այն ընդունվել է 2020 թվականին։ Տեսնում ենք, որ, ընդհանուր առմամբ, փաստաթուղթն իրականացվում է նախկինում նախանշված ծրագրերին համապատասխան։ 2021-2022 թվականների համար նախատեսված 217 միջոցառումներից 183-ն իրականացվել են (84,3%)»,–ներկայացրել է Դմիտրի Վոլվաչը։
ԵԱՏՄ-ում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը կգործի 2024 թվականին․ Օվերչուկ
Նրա խոսքով՝ ընթացիկ ռազմավարության միջոցառումների իրականացումը կոչված է առաջին հերթին ավարտելու ինտեգրման առևտրային բաղադրիչի ձևավորումը՝ ապահովելով միության ընդհանուր շուկայի գործունեությունը։
«Կարող ենք վստահաբար ասել, որ այս ուղղությամբ, չնայած արտաքին ճնշումներին, ԵԱՏՄ-ն հաջողությամբ զարգանում է։ Զգալիորեն կրճատվել է արգելքների թիվը (2020 թվականի 19 արգելքներից մինչև «ռեկորդային» 7 արգելքներ 2023 թվականի ապրիլին), գործարկվում են ապրանքների հետագծելիության միութենական մեխանիզմներ, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների հիման վրա (նավիգացիոն կապարակնիքներ, մակնշում), որոնք բարձրացնում են վերահսկող մարմինների փոխադարձ վստահությունը և պարզեցնում արտադրանքի շրջանառությունը», – պարզաբանել է Դմիտրի Վոլվաչը։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ազգային համակարգերի հետագծելիության ինտեգրման համակարգված առաջընթացին և թվային վարչարարության ոլորտում (օրինակ՝ հարկային կամ մաքսային ոլորտում) եվրասիական առաջավոր մշակումների ներդրմանը։
Պարոն Վոլվաչը պարզաբանել է, որ այս բոլոր միջոցները նախատեսված են Ռուսաստանում և ԵԱՏՄ անդամ այլ երկրներում բիզնեսի վարչական բեռը նվազեցնելու համար։
ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն ուղղություններից մեկը, նրա խոսքով, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտն է։ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել միավորման բոլոր մասնակից երկրների արտադրական հատվածի տեխնոլոգիական բազայի արդիականացման սիներգետիկ փոխգործակցությունը, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի երկրների և Իրանի հետ տեխնոլոգիաների զարգացման գործում համագործակցությունը:
Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին
«Դա հնարավորություն կստեղծի մասնակից երկրների մրցունակության բարձրացման համար և թույլ կտա արժանի պատասխան տալ տարբեր գլոբալ մարտահրավերներին»,-կարծում է նա: Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մշակել միության երկրների արտադրական ներուժի արդիականացման վերազգային ծրագրերի գործարկումը»։
Դմիտրի Վոլվաչը որպես ԵԱՏՄ շրջանակում համագործակցության գերակա ուղղություններ հինգ կետ է առանձնացրել՝
1.
Առանցքային գործընկերների հետ ԵԱՏՄ ճկուն ճյուղային համագործակցության համակարգի համաձայնեցված զարգացում, օրինակ, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում,
2.
Տարածաշրջանի անխափան տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ձևավորում,
3.
Ժամանակակից և անվտանգ թվային տարածքի ստեղծում,
4.
Արդյունաբերական կոոպերացիայի և տեխնոլոգիական համագործակցության զարգացում,
5.
Ֆինանսատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացում, առաջին հերթին՝ վճարահաշվարկային հարաբերությունների զարգացման ոլորտում:
«Առանձին կարևոր թեմա է տրանսպորտային ուղղությունը։ Ինչպես ՊՄՏՀ-ում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «հատուկ ուշադրություն ենք դարձնելու «Հյուսիս – հարավ» միջանցքին։ Նախատեսում ենք մինչև 2025 թվականը կրկնապատկել, իսկ մինչև 2030 թվականը եռապատկել այդ երթուղով արտահանման փոխադրումների ծավալը»,– ավելացրել է Դմիտրի Վոլվաչը։
Կգործարկվի ԵԱՏՄ - ում միութենական ծրագրերի սուբսիդավորման նախագիծը․ Միշուստին
Բացի այդ, նրա խոսքով, այսօր դիտարկվում է համակարգման զարգացումը նաև այլ հավակնոտ տրանսպորտային նախագծերի շուրջ, ինչպիսիք են «Չինաստան - Ղրղզստան - Ուզբեկստան» երկաթուղային գծի կառուցումը և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին:
«Անհրաժեշտ են լուծումներ, որոնք կապում են ենթակառուցվածքների զարգացման մեր ծրագրերը` միավորելով փոխադրումների մեջ թվային տեխնոլոգիաների ներդրումը։ Այստեղ նպատակահարմար է բարձրացնել փոխադրումների համաձայնեցված վարչարարության հարցը», – ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը։
Նա ասել է, որ Էներգետիկ շուկաների ոլորտում նպատակ կա մոտ ապագայում ավարտին հասցնել գազի, նավթի ու էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորումը։ Հաջորդ քայլը միության էներգետիկ անվտանգության համակարգի ձևավորումն է, որը երաշխավորում է «հնգյակի» բոլոր երկրների ապահովվածությունը առանցքային էներգառեսուրսներով։

2030 թվականի թվերը

«Եթե խոսելու լինենք մեր հեռանկարային ինտեգրացիոն զարգացման չափելի ուրվագծերի մասին, ուզում եմ նշել, որ այժմ մենք աշխատում ենք մինչև 2030 թվականը ԵԱՏՄ–ում նոր ռազմավարական ցիկլի գործարկման ուղղությամբ, որը պետք է քայլ լինի միության մեջ միասնական տնտեսական տարածք կառուցելու համար։ Դրա հիմքում կլինի մասնակիցների տեխնոլոգիական և արտադրական ներուժի և մեր երկրների քաղաքացիների շահերի բացահայտումը»,–ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը։
«Ստեղծված է ԵԱՏՄ-ում»․ Պուտինը խոսեց միասնական արտադրական բրենդ ստեղծելու մասին
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության գնահատականներով` պրոակտիվ սցենարի իրականացումը (դա այն է, երբ հաջողվում է հասնել ոլորտային քաղաքականությունների կոորդինացմանը, բոլոր խոչընդոտների վերացմանն ու ապրանքների ազատ տեղաշարժի սահմանափակումներին, առավելագույնի հասցնել այն առավելությունները, որոնք ԵԱՏՄ–ից ստանում են մեր երկրի քաղաքացիները) կապահովի ինտեգրման նոր որակ, որը թույլ կտա ԵԱՏՄ–ին հանդես գալ որպես Եվրասիական մեծ գործընկերության կենտրոնական «հավաքակայան», – ասել է Դմիտրի Վոլվաչը։
Վոլվաչը նշեց, որ այդ դեպքում, փորձագիտական գնահատականների համաձայն, 2030 թվականին ԵԱՏՄ–ն հետևյալ տեսքը կունենա`
ԵԱՏՄ տեսակարար կշիռը համաշխարհային ՀՆԱ–ում ընթացիկ գներով կաճի ներկայիս 2,5 տոկոսից` 2022-2030 թվականներին հասնելով համաշխարհային ՀՆԱ–ի 4%–ին։ Համաշխարհային ՀՆԱ–ում գնողունակության պարիտետը 6% –ից կդառնա 9%։
ԵԱՏՄ–ի ներսում փոխադարձ առևտուրը կաճի շուրջ երկու անգամ` 5,6–ից դառնալով 9,8 տրիլիոն ռուբլի,
Արտաքին գործընկերների հետ առևտուրը կավելանա 1.3 անգամ` 60,8–ից դառնալով 81 տրիլիոն ռուբլի,
Կուտակած ներդրումները ԵԱՏՄ–ում կաճեն ավելի քան երկու անգամ`մինչև 2030 թվականը 1,6–ից դառնալով 3,3 տրիլիոն ռուբլի։
ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառությունը ցանկանում ենք իրականացնել գնացքներով. Միշուստին
Լրահոս
0