00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է առաջարկել ՄԱԿ–ի գրասենյակը ակցիայի մասնակիցներին. Հովսեփյանը մանրամասներ ներկայացրեց

Սոֆյա Հովսեփյան
Սոֆյա Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
Սոֆյա Հովսեփյան
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակում ասել են, որ Հայաստանում չկա այնպիսի միջազգային կառույց, որն Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելու իրավունք ունի։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը մի քանի առաջարկներ է արել, որոնք բոլորն էլ անընդունելի են։ Գրասենյակից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովսեփյանը գրասենյակի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել` ի աջակցություն Արցախում շրջափակման մեջ գտնվող մարդկանց։ Ակցիայի մասնակիցները կաթնախառնուրդներ էին բերել և դիմել ՄԱԿ–ի գրասենյակին` այն Արցախ հասցնելու խնդրանքով։
«Որպեսզի կաթնախառնուրդները չփչանան, առաջարկեցին, որ փոխանցենք «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը, որն էլ կբաժանի Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին։ Ես ասացի, որ այդ ընտանիքների տեղն իրենցից լավ գիտենք, շատերին օգնել ենք ու օգնում ենք մինչև այսօր, սա Արցախում գտնվող երեխաների համար է»,– նշեց Հովսեփյանը։
Նրա խոսքով` իրեն նաև ասվել է, որ Հայաստանում այսօր չկա թեկուզ մեկ միջազգային կազմակերպություն, որն այսօր Արցախի տարածք մտնելու իրավունք ունի։
«Ես հասկացա, որ դա նաև մեր իշխանությունների թեթև ձեռքով է եղել, քանի որ ընդունել են, որ Արցախն Ադրբեջան է»,– նշեց Հովսեփյանը։
Առաջարկվել է նաև ևս մեկ տարբերակ. ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը կապ հաստատի Ադրբեջանի գրասենյակի հետ։ Քանի որ սա հումանիտար խնդիր է, և երեխաների ապրելու իրավունքի մասին է խոսքը, Ադրբեջանի գրասենյակը կաթնախառնուրդը հասցնի երեխաներին։
Հովսեփյանը նշեց, որ կտրականապես հրաժարվել է այս տարբերակից։
Դրանից հետո հավաքվածներից ոմանք սկսեցին «ամոթ» վանկարկել` ուղղված գրասենյակին։
Ակցիայի մասնակիցները որոշեցին մնալ գրասենյակի շենքի առջև` պնդելով, որ կաթնախառնուրդները տեղ հասցնեն։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
Լրահոս
0