https://arm.sputniknews.ru/20230623/hjusis-haravi-lanjik-gjumri-hatvatsum-23-km-erksharq-tshanaparhy-kdarna-qarasharq-61589453.html
«Հյուսիս-հարավի» Լանջիկ-Գյումրի հատվածում 23 կմ երկշարք ճանապարհը կդառնա քառաշարք
«Հյուսիս-հարավի» Լանջիկ-Գյումրի հատվածում 23 կմ երկշարք ճանապարհը կդառնա քառաշարք
Sputnik Արմենիա
23 կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարաբնույթ աշխատանքներ։ 23.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-23T11:38+0400
2023-06-23T11:38+0400
2023-06-23T11:40+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
շիրակի մարզ
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61588245_0:64:1440:874_1920x0_80_0_0_a16d41e135926b157415220193e51a5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները։ Տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։«23 կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, գյուղտեխնիկայի անցումների, տրանսպորտային հանգույցների, հեղեղատարների, արհեստական այլ կառույցների կառուցում»,–ասվում է հաղորդագրությունում։Նշվում է, որ կառուցման արդյունքում 23 կմ երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով։Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները նախանշված է ավարտել մինչև տարեվերջ։
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61588245_0:0:1440:1080_1920x0_80_0_0_8fa16ab41a16aeb2b0ad1369cae069a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, շիրակի մարզ, ճանապարհ
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, շիրակի մարզ, ճանապարհ
«Հյուսիս-հարավի» Լանջիկ-Գյումրի հատվածում 23 կմ երկշարք ճանապարհը կդառնա քառաշարք
11:38 23.06.2023 (Թարմացված է: 11:40 23.06.2023) 23 կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարաբնույթ աշխատանքներ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները։
Տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«23 կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, գյուղտեխնիկայի անցումների, տրանսպորտային հանգույցների, հեղեղատարների, արհեստական այլ կառույցների կառուցում»,–ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կառուցման արդյունքում 23 կմ երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:
Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով։
Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները նախանշված է ավարտել մինչև տարեվերջ։