00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացիները ռազմաքաղաքական օգնություն են ակնկալում ավելի շատ Իրանից, քան ՌԴ-ից

© BEHROUZ MEHRI / AFP Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը պայմանավորված է ինչպես պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդկանց չարդարացված սպասումներով, այնպես էլ արևմտամետ ուժերի ակտիվ տեղեկատվական աշխատանքով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանի բնակիչներն ավելի շատ ռազմաքաղաքական աջակցություն են ակնկալում Իրանից, քան Ռուսաստանից, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԳԱ արտասահմանյան անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին 30 տարիներին Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում բավականին դրական է եղել։ Անցկացված գրեթե բոլոր սոցհարցումներում Ռուսաստանը մշտապես զբաղեցրել է առաջին տեղը Հայաստանի բարեկամ երկրների շարքում՝ հավաքելով 75-80 տոկոս, սակայն իրավիճակը փոխվել է։
«Վերջին երկու-երեք տարիներին փոփոխություններ են տեղի ունեցել, Ռուսաստանի դերը սկսել է նվազել։ Ընդ որում, ինչպես ցույց են տվել վերջին հարցումները, այս ֆոնին բարելավվում է վերաբերմունքը Իրանի (32,7%), Ֆրանսիայի (25,2%) և ԱՄՆ-ի (23,0%) նկատմամբ», - ասաց Պողոսյանը։
Ավելին, ըստ նրա, հարցումների տվյալներով՝ հայերի 40%-ը ռազմաքաղաքական օգնություն է ակնկալում Իրանից, 34%-ը ՝ Ֆրանսիայից, 30%-ը՝ Ռուսաստանից:
Այս փոփոխությունները, ըստ նրա, պայմանավորված են արցախյան երկրորդ պատերազմով և հետպատերազմյան իրավիճակով: Հասկանալի է, որ հասարակության նման արձագանքը չարդարացված սպասումների հետևանք է։
Բացի այդ, Պողոսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արևմուտքը վաղուց լայնածավալ տեղեկատվական պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, դրա դրսևորումները նկատելի են նաև Հայաստանում։
ՀՀ–ն զգացել է ԵԱՏՄ-ի ազդեցությունը, բայց նոր պրոակտիվ ռազմավարություն է պետք․ ակադեմիկոս
«Մենք հակառուսական տրամադրությունների աճ ենք արձանագրում նաև Հայաստանում, հատկապես՝ սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում։ Մենք տեսնում ենք, որ քաղաքացիական հասարակության որոշ արևմտամետ ինստիտուտներ ակտիվ են այս ուղղությամբ», - ասաց Պողոսյանը։
Այլ կերպ ասած՝ լուրջ աշխատանք է տարվում հասարակական կարծիքը փոխելու ուղղությամբ։ Քաղաքական ղեկավարությունը, ըստ սոցիոլոգի, նույնպես ջանքեր է գործադրում, որոնք ուղղված են հանրապետության աշխարհաքաղաքական կողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք փոխելուն:
«Ժամանակակից պայմաններում դա նշանակում է Ռուսաստանի դուրս մղում Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ ի շահ Թուրքիայի ազդեցության անվերահսկելի ուժեղացման։ Դա անխուսափելի է, քանի որ այստեղ կա՛մ պետք է Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի ազդեցությունը գերիշխի, կա՛մ Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցչի», - նշել է Պողոսյանը։
Նա օրինակ է բերել Վրաստանը, որը, ձգտելով ԵՄ-ին, հայտնվել է Թուրքիայի տնտեսական ազդեցության տակ։
Համենայնդեպս, հայաստանցիների ճնշող մեծամասնությունն կողմնորոշված է դեպի Ռուսաստան։ Նման պայմաններում իշխանության աշխարհաքաղաքական շրջադարձը հակասություն է առաջացնում հասարակության սպասումների հետ։
Այսպիսով, Պողոսյանի խոսքով, ՀՀ կառավարությունն ուզած-չուզած պետք է հաշվի նստի սեփական քաղաքացիների կարծիքի հետ, եթե հետևում է ժողովրդավարության սկզբունքներին:
Լրահոս
0